Իշխանության և հոգևոր դասի պառակտումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել:

Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է, երբ հոգեւոր դասն ու օրվա իշխանությունը ցավի, հիշողության, պայքարի օրն ազգի պառակտում են ի ցույց դնում, պառակտում, որ 2018-ից սկսվեց, երբ ես ու գործընկերս գլխահակ ու մեր՝ բոլորից տարբերվող մտորումներով Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում, իսկ մեր կողքին բարձրախոսով ու «կամուֆլաժով» երիտասարդներ՝ անխնամ բեղ-մորուսով ու ճմրթված հագուստներով, Սերժ Սարգսյանին «մերժած» Նիկոլ Փաշինյանի համար դեպի հուշահամալիր ճանապարհ էին բացում:

Ժողովրդի «ընտրյալը», դեռ վարչապետի աթոռը չստանձնած, արդեն տարանջատվում էր իր իսկ ասած «ժող ջանից»: Ծափ ու ծիծաղ էր, մարդիկ փառավորվում էիր՝ իրենց «փրկչին» տեսնելով: Երբեք չեմ մոռանա ծխախոտի մնացուկները մատների հմուտ շարժմամբ մի քանի մետր հեռավորության վրա գետին շպրտող ու իբրեւ թե հասարակական կարգը հսկող ոստիկանների լայնժպիտ դեմքը« որ խոսում էին ինչ-որ լծից ազատվելու ու ժողովրդի մի մասնիկը լինելու մասին:

Ինձ ու գործընկերոջս այդ օրերին բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հարցի պատասխանը գոնե մենք ինչ-որ չափով կանխատեսում էինք, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալով հրավառված մեր մյուս գործընկերները, որ այդ պահին նույնպես դեպի Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, հորդորում էին չմտածել այդ մասին ու փառք տալ Աստծուն, որ վերջապես ազատվեցինք նախկինների լծից:

44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր այցելելիս կամ պետական այլ միջոցառումների ժամանակ օրվա իշխանությունը մեկուսի է՝ առանց հոգեւոր դասի կամ ՀՀ նախկին նախագահների: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին երեք նախագահները կընդունեն Փաշինյանի հետ, օրինակ, Եռաբլուր գնալու կամ Անկախության տոնը նշելու ժամանակ նույն հարթակի վրա կանգնելու առաջարկը, բայց վստահ էլ չեմ, որ հատկապես 44-օրյա պատեազմից հետո նման առաջարկ եղել է գործադրի կողմից:

Ավերիչ ու աղետաբար պատերազմից հետո էլ ավելի է խորացել «Նիկոլ, դավաճան» ու «Նիկոլ, վարչապետ» գոռացողների միջեւ գոյացած ու ահագնացող անջրպետը. հայ մարդն իր հարեւանի, ընկերոջ, եղբոր կամ ծնողի միջեւ բարեկամության ու ատելության սահման է գծել, այնինչ իրական սահմանի՝ հակառակորդին շատ մոտեցած գծերը հենց այս պահին տիրություն անողի են սպասում»:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ Մոջթաբա Խամենեին մեկուսացված է և չի պատասխանում հաղորդագրություններին. The Washington Post «Դուք կներեի՞ք Փաշինյանին»․ Սրբուհի Գալյանը՝ մետրոյում սկանդալային միջադեպի մասին (video) «Այ դեգեներատ», Եվրոպան է մեր դեմ հիբրիդային պատերազմ տանում. Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (video) «Զոհվածի աղջկա շրխկոցով ապտակը Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Լարված վիճակ Քրիստինե Վարդանյանի ու Միրզոյանի միջև․ «Ինչի՞ եք ծիծաղում», «Ինձ սպա*ելն է ծիծաղելի» (video) Արարատ Միրզոյանի խայտառակ արձագանքը՝ մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ Փաշինյանի հարձակմանը (video) Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am