Ալիևն իրեն իրավունք է վերապահում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ, անգամ նախագծի սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ: <<Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ նույնիսկ սևագիր չի եղել>>,- հայտարարեց նա՝ արձագանքելով այն մտավախություններին, թե Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ՝ Արցախը վերջնականապես հանձնելով Ադրբեջանին։
<<Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ:
Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ: Առանց խաղաղության, հարգելի գործընկերներ, սա հնարավոր չէ>>,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող թղթի բովանդակությանը հանրությունը ծանոթ է՝ դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետանոց առաջարկն է:
Այդ առաջարկում, ինչպես հայտնի է, պահանջ է դրվում հայկական կողմի առջև ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի համար չամրագրելով որևէ կարգավիճակ։
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը նաև հայտարարում է, թե այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է <<Ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը>>: Այդ ուժերը, ըստ Փաշինյանի, Ազատության հրապարակում իր հեռացումը պահանջողներն են։

Զարմանալիորեն ճիշտ նույն օրը Ազատության հրապարակում հանուն Արցախի հայկական մնալու գաղափարի ներքո պայքարող ուժերի դեմ սինխրոնացված մեսիջներ են հնչել նաև Ալիևի կողմից։

«Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- օկուպացված Շուշիում աշխարհասփյուռ ադրբեջանցիների համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ սա Հայաստանի վերջին հնարավորությունն է:
«Հայաստանում երբեմն գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի համար միակ ելքն է և գուցե վերջին հնարավորությունը: Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե ինչի կհանգեցնի այդ քայլը», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ Հայաստանի ներկա իշխանությունը ընդունել է իր 5 կետանոց առաջարկը՝ այսպիսով պաշտոնապես հայտնելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանին որևէ տարածքային պահանջ չունի և հետագայում էլ չի ունենա:
«Մենք մտադիր ենք բանակցել այս 5 սկզբունքների հիման վրա: Ներկայումս արտաքին գործերի նախարարները, երկու երկրների նախարարությունները աշխատանքային խմբեր են ձևավորում և կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսել և կարիք չկա դրանք երկարաձգելու: Քանի որ հենց այդ 5 կետի հիման վրա է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը: Այդ պատճառով պայմանագրի տեքստը շուտով կարող է նախապատրաստվել, ստորագրվել և այսպիսով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող են կապեր հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական», - ասել է նա:
Հատկանշական է, որ անգամ այսպիսի սպառնալիքներից հետո Ալիևը չի ասել, թե խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Փաստացի առայժմ միայն շրջանառվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման թեզը։ Այսինքն՝ չկա որևէ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի երազած խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի օր անց Ադրբեջանը չի հարձակվի ՀՀ-ի վրա։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հակահայ խաղաղության օրակարգը առ ոչինչ է, որովհետև պաշտոնական Բաքուն շատ բաց տեքստով հայտարարում է, որ ողջ Հայաստանն ադրբեջանական տարածք է՝ ներառյալ Երևանը։
Ուշադրության արժանի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Ալիևն իրեն իրավունք է վերապահում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և խնդիր ունի, ոչ թե ՀՀ ներկա իշխանության, այլ՝ ընդդիմության հետ։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի ներկա իշխանությունը հեռացվի՝ ինքն երբեք չի կարողանա Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի տարածք։ Պատահական չէ, որ նա իր մեծ եղբայր Թուրքիայի հետ միասին այդքան անթաքույց աջակցում է Փաշինյանի թիմին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 755 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am