Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում. Օսիպյան

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես «Նավակ ճոճող», եւս երկու ՔՊ-ականի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում 21 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել եւ օրինական կարգով ձեռք բերել ակոսափող զենք՝ առանց հինգ տարի Որսորդմիության անդամ լինելու։ ՔՊ-ականների այս նախագիծը քննադատության ու քննարկումների առիթ է դարձել համացանցում, շատերն են դեմ այսօրինակ կարգավորմանը՝ նշելով, որ սրանով կավելանան զենքի գործադրմամբ իրականացվող հանցագործությունները։ Նախագծի հեղինակը՝ «Նավակ ճոճողը», սակայն, հակառակն է պնդում։


ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեզ հետ զրույցում եւս դեմ արտահայտվեց այսօրինակ նախագծին՝ նշելով․ «Անթույլատրելի եմ համարում Հայաստանում 21 տարեկանից ակոսափող զենք կրելը։ Այսօր օրենք է գործում, որ անձը պետք է հինգ տարի լինի Որսորդմիության անդամ, ունենա ողորկափող զենք, նոր դրանից հետո կան հատուկ ակոսափող հրացաններ, որոնք թույլատրում են հինգ տարի Որսորդմիության անդամ լինելուց հետո նոր ձեռք բերել։ Բայց 21 տարեկանում ձեռք բերել ակոսափող զենք՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ դա լավ բանի չի հանգեցնի, եւ տեսեք, թե ովքեր են այդ օրինագծի հեղինակները, ու դրանով իսկ պատասխանը պարզ կլինի»։

- Ովքե՞ր են, ինչպե՞ս կբնորոշեք հեղինակին (Վիլեն Գաբրիելյանին)։ Ձեր «թրի տակով» անցե՞լ է նա երբեւէ։

- Ինչո՞ւ չէ որ։ Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում։

- Վիլեն Գաբրիելյանը երազում էր ոստիկանապե՞տ դառնալ։

- Իրեն հարցրեք։ Հիշո՞ւմ եք՝ իմ պաշտոնավարման տարիներին, շուրջ 1 տարի 6 ամիս ես պաշտոնավարել եմ, ու չի եղել մեկ օր, որ ոստիկանության հասցեին կամ իմ հասցեին որեւէ գրառում չլիներ, քննադատություն չլիներ։ Այդ ամենն ուղղորդված էր։ Իսկ ես Ձեզ ասեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին, գնացեք բացեք ցուցանիշները, եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, իրենց հետ միասին մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ։ Ամենակարեւորը հանցավորության աճի նվազումն է։ Այդ ամենը փաստ է, այնպես չէ, որ ես ամպագոռգոռ բաներ եմ Ձեզ ասում։

- Վիլեն Գաբրիելյա՞նն էր ուղղորդում Ձեր դեմ։

- Այսքանը, ավելին չեմ ասի։

- Իսկ ինչպիսի՞ն էր նրա վարքագիծն այն տարիներին, երբ Դուք Երեւանի փոխոստիկանապետ էիք, ինքն էլ ընդդիմադիր ակտիվիստ էր։

- Դե, սովորական, իր համար․․․ բոլորդ էլ լավ գիտեք՝ ոնց է եղել, ինչ է եղել։  Տարբեր հարցերով տարբեր տեղեր աչքի էր ընկնում իր վարքագծով։

- Վիլեն Գաբրիելյանի բերած հիմնավորումն այն է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ շատ քիչ են տեղի ունենում կամ առհասարակ տեղի չեն ունենում։ Այսինքն՝ եթե օրինականացվի, մարդիկ իրար վրա չե՞ն կրակի։

- Ուրեմն, մենք այն  ազգն ենք եւ ապրում ենք այնպիսի երկրում, որ մեզ զենք պետք չէ։ Ես կողմ եմ, թող զենք տան սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներին։ Այ, էնտեղ թող տան, ինչո՞ւ են մերժում այդ նախագիծը։ Եթե իրենք չեն կարողանում, թող մարդկանց տան զենքը՝ իրենք իրենց պաշտպանեն։

 

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am