Նիկոլ Փաշինյանը ձիով քայլ է ծրագրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենեւին նման հայտարարություն չի արել, եւ վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը եւ ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիեւին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի եւ հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։

Եթե չհաջողվի, եւ նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության եւ Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ ե՛ւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ե՛ւ կոչնչացնի ընդդիմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 991 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am