Մանդատները վայր դնելու արգումենտը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արտահերթ ընտրությունների օրվանից սկսած՝ հանրությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ Վերջին ամիսներին, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարանում բացարձակապես ոչինչ չի որոշում, եւ անգամ Սահմանադրությամբ նրան վերապահված պաշտոնները թույլ չեն տալիս զբաղեցնել, այս խոսակցություններն ավելի թեժացան։ Ի՞նչ իմաստ ունի պահել մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի որոշումների վրա, եթե նրանց ծեծում եւ վիրավորում են ԱԺ-ում, եւ նրանք ակամայից լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Եվ սկսեցին նրանց մեղադրել աշխատավարձի համար մանդատներ պահելու համար։


Մենք տեղեկացանք, որ փողոցային պայքարի մեկնարկը տալուց առաջ ընդդիմությունը լրջորեն քննարկել է այս չարչրկված հարցը՝ կարծիքները բաժանվել են, բայց մի փաստարկ համոզել է ընդդիմադիրներին, որ մանդատներն այս պահին չի կարելի վայր դնել։ Ո՞րն է այդ փաստարկը։ Այն, որ քաղաքական ցանկացած հարց, այդ թվում՝ իշխանության հարցը, վարչապետին անվստահություն հայտնելու հարցը լուծվելու է խորհրդարանում, քանի որ խորհրդարանն է իշխանություն ձեւավորող գլխավոր մարմինը։ Ուստի դրանք դեռ պետք է պահպանել՝ պատեհ պահին կիրառելու համար։

Մի հարակից արգումենտ էլ կա՝ փողոցային պայքարի ելած ընդդիմության անձեռնմխելիության հարցն է։ Մանդատ կրող անձանց նկատմամբ Վահե Ղազարյանի կարմիր բերետավորներն ու «Ալֆան» նկատելիորեն զգույշ են վարվում, պատգամավորները նաեւ կարողանում են իրենց ձերբակալված զինակիցներին օգնել, ինչը նույնպես այս պահին կարեւոր է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ մանդատների հարցը քննարկվել է դեռ օգոստոս ամսից սկսած եւ քննարկվել է մեր նշած փաստարկների շրջանակներում։

 

դիտվել է 872 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am