Ար­ցա­խում հա­մախմբ­ման գոր­ծըն­թաց է

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում հսկայական բողոքի ալիք է սկսվել։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք միշտ Արցախին վերաբերող տարբեր օրակարգային հարցերում ակտիվություն են դրսևորել, բայց գերադասել են մնալ ստվերում, այս օրերին Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ հանդիպումների շարք են սկսել։


Խնդիրը հստակ է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում, և հենց այդ խնդրի ուղղությամբ էլ նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել։ Թերթի տեղեկություններով, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ակտիվ հանդիպումների մեջ է և ամենուրեք կոչ է անում մի կողմ դնել կուսակցական շահերը և միանալ Արցախի դեմ սկսված արշավին դիմակայելու գործընթացին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են Հարությունյանին որոշակի ճնշումների ենթարկել, այդ թվում՝ կոմպրոմատների, սպառնալիքների միջոցով, քանի որ նա վերջին շրջանում որոշակիորեն կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»:

Մեր տեղեկություններով, արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am