Երկիրը կործանելու բացառիկ «գրոսմայստերը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ ժամանակահատվածի ընթացքում էական դրական փոփոխություններ և տեղաշարժեր են տեղի ունենում։ Բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում նա հաջողել է միայն մեկ հարցում՝ երկիրը կործանելու: Սկզբնական շրջանում Փաշինյանը, որպես կանոն, պարբերաբար ասուլիսներով էր հանդես գալիս և 100 փաստ էր ներկայացնում իր պաշտոնավարման արդյունքների մասին, սակայն որոշ ժամանակ անց՝ հատկապես պատերազմից հետո, 100 փաստերն էլ, ամփոփիչ ասուլիսներն էլ պատմության գիրկն անցան։

Չնայած, դա հասկանալի է. ի՞նչ կարող է Փաշինյանը ներկայացնել, երբ իր իշխանության ընթացքում ընդհանրապես մարել են զարգացման վերջին նշույլները, և միայն հետընթացն ու լճացումն է տեսանելի։ Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր տարիների համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում, ամբողջովին փլուզված է։ Եվ նույնիսկ այն փշրանքները, որոնք ինչ-որ կերպ մնացել են անվտանգության համակարգից, ոչ թե հավաքվում ու վերականգնվում են, այլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձեռքով հետևողականորեն վերջնականապես քայքայվում և անէանում են։ Մի խոսքով՝ մի քանի հատորով կարող է ներկայացնել 100-ավոր փաստեր ձախողումների մասին: Սրան զուգահեռ, թշնամական երկրի ղեկավարը սանձարձակության այնպիսի աստիճանի է հասել, որ արդեն հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին բանակ ունենալ կամ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում։ Սա բառացի նշանակում է Հայաստանին զրկել իր ինքնիշխանության առանցքային բաղադրատարրից, իսկ մեր իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, այսինքն՝ ինչպես Հայաստանին թելադրի հակառակորդը, այնպես էլ պետք է լինի։


Փաշինյանի կառավարման տարիները նաև նշանավորվեցին նրանով, որ մսխվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակները, պետության ինքնիշխանությունը հասցվեց զրոյական մակարդակի, կորցրեցինք հսկայական տարածքներ, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու հայրենազրկված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չզարգացավ, այլև ուղղակի աղետալի վիճակում է հայտնվել։ Ահավոր գնաճի պարագայում սրվում է սոցիալտնտեսական վիճակը, երբ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների նույնիսկ չնչին բարձրացում չկա։ Ու ընդհանրապես, չորս տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարվել տնտեսությունը արտադրական ռելսերի վրա դնելու ուղղությամբ, այն գոյատևել է ընդամենը հանքարդյունաբերության ու տրանսֆերտների հաշվին։ Ժողովրդագրական տեսանկյունից ևս Հայաստանի վիճակը, մեղմ ասած, ծանր է, բնակչության թիվը տարիներ շարունակ անընդհատ նվազում է։

Հասարակությունը շարունակում է մնալ պառակտված ու երկփեղկված։ Մարդկանց շրջանում հուսահատություն և հիասթափություն է տիրում, և շատերը նախընտրում են վերցնել արտագաղթի ցուպն ու հեռանալ։ Իսկ պետական կառավարման համակարգը բարենորոգվելու փոխարեն չորս տարվա ընթացքում վերածվել է ամորֆ կառույցի, երբ ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակումների՝ նույնիսկ փողոցից, կարող է հայտնվել ամենապատասխանատու պաշտոններից մեկում, կարևորը հլու-հնազանդ լինի մեկ անձի, իսկ պետության ու պետականության վրա՝ թքած: Վերջապես Փաշինյանի կառավարման ընթացքում ամենացածր մակարդակի է իջեցվել ազգային արժեքների ու կրթության դերակատարությունը: Դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Մի խոսքով, եթե հետահայաց նայում ենք, ապա նույնիսկ զարմանալի է թվում, թե ինչպես է Փաշինյանը հասցրել բոլոր ուղղություններով քանդել և ապամոնտաժել մեր ունեցածը։ Ու եթե Փաշինյանի պաշտոնավարման շրջանը կարճ բնութագրենք, ապա դա այն մասին է, թե ինչպես «վարպետությամբ» չորս տարում կործանել երկիրը։ Վերջինիս պաշտոնավարման շարունակության դեպքում կարելի է պատկերացնել, թե Հայաստանից ինչ կմնա կարճ ժամանակ անց՝ միայն ավերակներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am