Դոլարի նահանջը․ ինչքա՞ն կբարձրանա ռուբլին


Ռուս-ուկարինական պատերազմի առաջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում ապրեց, որն առաջին հերթին պայմանավորված էր աշխարհի մի շարք երկրների՝ ՌԴ հանդեպ կիրառած պատժամիջոցներով։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սակայն ռուբլին կայուն կերպով արժևորվում է, ինչը նկատելի է նաև Հայաստանի փոխանակման կետերում։ Այսպես՝ երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.91 դրամով, առավելագույնը՝ 6.04 դրամով, միջինը՝ 5.66 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.40 դրամով, առավելագույնը՝ 7.27 դրամով, միջինը՝ 6.86 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 467 դրամ է, առավելագույնը՝ 472 դրամով, միջինը՝ 469.72 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 477 դրամով, առավելագույնը՝ 480, միջինը՝ 479.09։
Ռուբլին ամրապնդում է դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ըստ էության արդեն հասել է փետրվարի կեսերի, այսինքն՝ նախապատերազմյան մակարդակներին։
Միայն անցնող շաբաթվա ընթացքում դոլարն էժանացել է 9,4%-ով․ 1 դոլարի միջին գինն արդեն հասել է 76 ռուբլու։ Շուրջ 11%-ով Էժանացել է նաև եվրոն՝ ՝ հասնելով 82,7 ռուբլու։ Վերջին շաբաթվա մեւ եղել են նաև ավելի կտրուկ տատանումներ, երբ դոլարի գինը նվազելով հասել է մինչև մինչև 71 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 77 ռուբլու համապատասխանաբար:
Փորձագետները, որպես ռուսական ռուբլու փոխարժեքի ամրապնդման հիմնական գործոն նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գազային ճնշումները։
Ռուբլու արժևորման միտումները սկսեցին նկատվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի վճարումները ռուբլով դարձնելու որոշումից անմիջապես հետո։ «Չնայած այս մեխանիզմը դեռեւս մշակման փուլում է եւ, ընդհանուր առմամբ, հանդիպել է եվրոպական երկրների դիմադրությանը, այնուամենայնիվ, ռուսաստանյան արժույթով միջազգային հաշվարկների մասնաբաժնի ավելացումը ներդրողների կողմից ընդունվեց ոգեւորությամբ, քանի որ հետագայում հայտարարություններ արվեցին ռուբլով վաճառվող արտահանվող ապրանքների ցուցակի հնարավոր ընդլայնման մասին»,- ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում նշել է «Վելես կապիտա»-ի վերլուծաբան Ելենա Կոժուխովան՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանի ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկն այժմ զգալիորեն նվազել է։ «Փետրվարի վերջից ՌԴ առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն շատ ուժեղ աճել է, քանի որ ներմուծումը կտրուկ նվազել է Ռուսաստանի տնտեսության մեկուսացման սկզբից ի վեր, իսկ ահա արտահանումը` դեռ ոչ: Իր հերթին, արգելափակված է կապիտալի արտահանումն արտերկիր, սառեցված են ոչ ռեզիդենտների ակտիվները, սահմանված է բորսայում արժույթի ձեռքբերման 12%-անոց հարկ, ֆիզիկական անձանց արգելված է կանխիկ գումար գնել բանկերում, ապրանքների ներմուծումը մասամբ արգելված է կամ կասեցված ($220-280 մլրդ), զանգվածային զբոսաշրջությունը դեպի Եվրոպա փաստացի դադարեցված է ($10-20 մլրդ), երկրից չեն կարող հանվել շահաբաժիններ (տարեկան մոտ $150-160 մլրդ)»,- ասել է «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։
Փորձագետները նաև նշում են, որ ռուբլու փոխարժեքն այլևս աճի տեղ չունի։ Ռուբլու փոխարժեքն այժմ դարձել է «ինքնին իրեն գնահատող», ուստի դրա ներկայիս մակարդակը չի արտացոլում Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Ռուբլու թուլացման ներուժն, ըստ էության բավականին մեծ կլինի, եթե ՌԴ Կենտրոնական բանկը հանի արգելքներն ու սահմանափակումներն արտարժութային գործարքների նկատմամբ։
БКС мир инвестиций» ընկերության ներկայացուցիչ Վասիլի Կարպունինի խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տա, որ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 65-70 ռուբլուց ցածր մակարդակի իջնի, քանի որ դա կվնասի արտահանման եկամուտներին եւ բյուջետային մուտքերին: ՌԴ Կենտրոնական բանկը սկսում է մեղմացնել արժութային վերահսկողության միջոցները։

Կա նաև կարծիք, որ եթե փոխարժեքն, այնուամենայնիվ, հասնի 70 ռուբլու մակարդակին, ապա դոլարի գինը ռուսական շուկայում կարող է իջնել   հասնելով  ընդհուպ մինչև վերջին չորս տարվա նվազագույն՝ 60-50 ռուբլու մակարդակին։

Հայկ Դավթյան

դիտվել է 6133 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. «ԱԺ-ում ՔՊ-ի խայտառակությունը. ինչքա՞ն երեխա չծնվեց ձեր պատճառով». Կյուրեղյան (video) Առաջնագծի դիրքերում ոչ թաքստոց կա, ոչ․․․ այս մասին նամակ ենք ստացել․ ընդդիմադիրն ահազանգում է (video) Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ի՞նչ կապ կա հայկական ջրի և Իրանի հետ համատեղ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի միջև․ «Коммерсант» ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան Ավտոմատներով մտել էին Սիրուշոյի խանութ ու մեր ընկերություններ․ Լևոն Քոչարյան (video) Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև «Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ծառուկյանը,որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ․Խաչատրյան (video) Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան «Արա՛, դուք գիտե՞ք՝ ուր եք հայտնվելու․․․ լսեցի՞ք ՔՊ-ականների գռմռոցը ԱԺ-ում»․ Խաչիկ Մանուկյան (video) Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռшզմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռшզմականացման․ Կիմ Չեն Ընի քույր Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Էս չի՞ ձեր տնտեսագիտական գիտելիքները․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով՝ Թունյանին ու ՔՊ-ականներին (video) «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Երևան-Արմավիր ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ վարորդը եղել է սթափ Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում Արփի Դավոյա՛ն, դուք մեծավանցիներից պետք է ներողություն խնդրեք․ ընդդիմադիր (video) Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am