Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները (հասկանալի է՝ բացառությամբ իշխանամերձ շրջանակների) զգուշացնում են, որ այս իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են և Արցախը դուրս թողել գործընթացներից: Բրյուսելյան հանդիպումից հետո այս խոսակցություններն առավել առարկայական դարձան: «Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց:

Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Իշխանությունների այս քաղաքականությունը յուրովի «ոռոգում» են ակնհայտ ու ծպտյալ իշխանամերձ շրջանակները: Ի մասնավորի, երեկ ԱԺԲ-ի կողմից պղծվել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը: Անկախ ներկայացված պատճառաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ոտնձգություն է կատարվել Արցախի պետական խորհրդանիշներից մեկի նկատմամբ, ինչը, մեղմ ասած, բուռն հակազդեցություն էր առաջացրել սոցցանցերում:


Ի դեպ, երեկ օպերատիվորեն ՀՅԴ երիտասարդները փոխեցին դրոշը, իսկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ էինք ստանում, որ Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր ընդդիմության կողմից, ինչը համարվում է խորհրդանշական, քանզի, փորձագետների համոզմամբ, 2018 թվականին հենց այստեղից սկսվեց Արցախի դրոշի «իջեցման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am