Անգամ արցախցի գեներելաներն են կողմ Ռուսաստանի կազմ մտնելուն

Հրապարակը գրում է. Արցախում իրավիճակը գնալով սրվում է, Ալիևը Հայաստանի իշխանություններին ստիպում է՝ օր առաջ լուծել Արցախի հարցը, այսինքն՝ մնացած 25 տոկոսն էլ հանձնել Ադրբեջանին, և այդպիսով «խաղաղություն հաստատել» տարածաշրջանում։


Արցախցիները, բնականաբար, դեմ են այս «լուծմանը» և զգացողություն ունեն, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից ու այլևս չի ցանկանում կամ ի վիճակի չէ ապահովել իրենց անվտանգությունը։ Այս պարագայում արցախցիներն իրենց հույսը կապում են միայն Ռուսաստանի և ռուս խաղաղապահների հետ, որոնք նաեւ ստրատեգիական շահեր ունեն Արցախում եւ այս տարածաշրջանում հաստատվելու նպատակ։ Եւ Արցախում օրեօր աճում են Ռուսաստանին միանալու տրամադրությունները, մարդիկ արդեն խոսում են հանրաքվե անելու, Ռուսաստանին դիմելու մասին, որ մտնեն Ռուսաստանի կազմ։

Նրանք վստահ են, որ ընտրությունը ոչ թե անկախության եւ Ռուսաստանի կազմ մտնելու մեջ է, այլ Ռուսաստանի կամ Արդբեջանի կազմում լինելու եւ այդ պարագայում ընտրությունը միանշանակ Ռուսաստանի օգտին է։ Սրան հետեւողականորեն նպաստում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական էր, ազատագրված տարածքները հայկական չէին, այլեւս չի արտաբերում այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, խոսում է պատերազմի մոտալուտ վտանգի եւ ադրբեջանական ամբողջականությունը ճանաչելու, խաղաղության դարաշրջան բացելու մասին։

ՔՊ-ականները հայտարարում են, որ Ադրբեջանի 5 ուլտիմատում կետերն ընդունելի են իրենց համար եւ քննարկման հարց է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։ Եվ այս պահվածքով իշխանությունը նպաստում է Արցախում Ռուսաստանին միանալու շարժման ակտիվանալուն։

Երեկ մեզ հաջողվեց կապվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի հետ, որը, թեև վերջին շրջանում հաճախ Երևանում էր լինում, երեկ Արցախում էր։

Հարցրինք՝ ի՞նչ է մտածում Արցախի կարգավիճակի հետ կապված և ի՞նչ կարող է ասել Արցախում օրեցօր աճող տրամադրությունների վերաբերյալ, որ՝ ճիշտը Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է։

«Դրական եմ ընդունում»,-կարճ պատասխանեց Մնացականյանը, ասելով, որ չի կարող երկար խոսել՝ տեղը հարմար չէ։
 

 

դիտվել է 745 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am