Արսեն Թորոսյանը չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի հարմարվում շարքային ՔՊ-ական պատգամավորի կարգավիճակի հետ։ Նա մրցակցության մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ եւ ծանր է տանում, որ նախարարի ու աշխատակազմի ղեկավարի պոստը թողել-եկել, ԱԺ-ում «անիմաստ» նստել է՝ պատգամավոր է աշխատում։

Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, հիմնականում այն շրջանում, երբ կառավարության կազմի փոփոխության հեռանկարներ են բացվում, կամ նման խոսակցությունները թեժանում են, Թորոսյանն էլ է ակտիվանում ու սկսում ստվերային նախարար աշխատել կամ ցուցադրել, թե ինքն ինչքան ավելի լավն է` գործունյա, տեղեկացված, օպերատիվ, քան այսօր գործադիրում աշխատող անձինք։


Վերջերս նա սկսել է շրջայցեր կատարել տարբեր բժշկական կենտրոններ, մարզեր, ստատուսներ գրել, լուրջ դեմքով նկարվել ու իր ֆեյսբուքյան էջում «պաշտոնական» հաղորդագրություններ տարածել: Մի անգամ գրում է` այսինչ համայնքը շուտով կունենա նոր բժշկական կենտրոն, այսինչ հիվանդանոցը շուտով նոր տեսք կունենա եւ այլն։

Օրինակ՝ վերջերս ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հայտնի սկանդալի պատճառով ազատված Տրդատ Սարգսյանի եւ նրա նախկին խորհրդական ու մշտական ուղեկից Աշոտ Սարգսյանի հետ Թորոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Գավառի ԲԿ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոն, Սեւանի ԲԿ ու «ծանոթացել կատարվող բարեփոխումներին, ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին»։ Շաբաթներ առաջ նմանատիպ այց էր կատարել Շիրակի մարզ եւ մարզպետի հետ շրջում էր բժշկական կենտրոններով: Սրանք լրիվ նախարարական այցեր էին:

Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, այժմ խիստ լարված են ներկա ու նախկին նախարարների` Թորոսյանի ու Ավանեսյանի հարաբերությունները, գուցե պատճառն այս հավակնություններն են, որոնք Թորոսյանը չի էլ թաքցնում: Այս բոլոր այցերի մասին Արսեն Թորոսյանի օգնականները լրատվամիջոցներին հաղորդագրություններ են տարածում, Թորոսյանի փիառով ակտիվորեն զբաղվում է նաեւ Աշոտ Սարգսյանը` Թորոսյանին «թեգ» անելով․ «Մարտունին շուտով կունենա նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոն։ Հոգիս փառավորվում է ոլորտում նման կարեւոր բարեփոխումներից, հասանելի եւ որակյալ առողջապահությունն առաջնահերթություն է: Շինարարությունը սկսվեց 2020-ին եւ պլանավորված է ավարտել 2022-ի աշնանը»։

Վերջում էլ Արսեն Թորոսյանի անունն է նշում, կողքը՝ ծափեր, որպեսզի ցույց տա, թե սա Թորոսյանի գործադրած ջանքերի արդյունքն է, ոչ թե «ինչ-որ աղի դեմ պայքարող նախարարուհու»։ Դրանից առաջ էլ նույն Աշոտ Սարգսյանը «Սուբր Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերանորոգման կադրերն էր հրապարակել ու կից գրել․ «Դեռ 2018 թ․ Արսեն Թորոսյանն ասում էր, որ «Լուսավորիչը» պետք է վերակառուցվի, արդիականացվի եւ դառնա հանրապետության լավագույն կենտրոնը»։

Արսեն Թորոսյանին պարբերաբար գովեստի խոսքեր են շռայլում նաեւ նախարարության նրա նախկին կոլեգաները՝ նրան անվանելով պրոֆեսիոնալ, միշտ մտածող, գերզբաղված ու հավասարակշռված ուժ։ Իսկ մարտի 15-ին, երբ հակածխախոտային օրենքը վերջնականապես մտավ ուժի մեջ, Արսեն Թորոսյանը ինքն իրեն գովերգող գրառում էր արել․ «Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք՝ ինձ համար շատ կարեւոր մի հարցում, որն ունի նաեւ հանրային լուրջ կարեւորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world)»։

Փիլիսոփայական զեղումներից հետո Թորոսյանը ներկայացրել էր հակածխախոտային օրենքը կյանքի կոչելու պատմությունը, թե ինչպես է ինքը ողջ գիտակից կյանքում ծխելու դեմ եւ ինչպես է հիմա հասել հաջողության։ Ու այս ամենի ֆոնին նկատում ենք, որ Արսեն Թորոսյանը չափազանց պասիվ է որպես պատգամավոր՝ չի խոսում, հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում։

Հուսով ենք, Նիկոլ Փաշինյանը կգնահատի Արսեն Թորոսյանի՝ աչքի ընկնելու եւ իր դերը կարեւորելու ուղղությամբ գործադրած անդուլ ջանքերը եւ մի նոր պաշտոն կտա, որպեսզի նա այս այցելություններն ու դրանց վերաբերյալ հաղորդագրություններն արդեն ի պաշտոնե ուղարկի, եւ լրագրողներն էլ ուղեկցեն ու լուսաբանեն դրանք: Թե չէ՝ պատգամավորի կարգավիճակում մի տեսակ չի կարողանում ինքն իրեն ճիշտ սուբլիմացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am