Օրենքն էլ կյանքի չի կոչվի, կրկեսի գեղղեկավարն էլ ասում է՝ «օրենքը կա, պետք է ենթարկվենք»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: Այս որոշումը, մեղմ ասած, միանշանակ արձագանքի չարժանացավ: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` տարբեր փորձագետներ տևական ժամանակ բարձրացրել են այս հարցը, որ կրկեսը պետք է լինի առանց կենդանիների:

«Հուրախություն մեզ` նման օրենք ընդունվեց: Բայց լինենք անկեղծ: Տեսանք, թե ինչ եղավ պոլիէթիլենային տոպրակների նախագծի հետ: Կարծում եմ, որ վայրի կենդանիներին առնչվող օրենքն էլ ի կատար չի ածվի, ինչպես բազմաթիվ օրենքներ ՀՀ-ում: Այսինքն, կառավարումը շատ վատ է կազմակերպվում, և շատ հնարավոր է, որ մի օր, օրինակ` կրկեսի տնօրինությունն արտերկրից կրկեսային խումբ հրավիրի, որն էլ կասի, որ իր խմբում եղած կենդանիները վայրի բնությունից վերցված չեն, կրկեսում են ծնվել, պետք է ցուցադրենք: Օրենքում շատ հետաքրքիր մի բան կարդացի, որ կրկեսում կարելի է գալ և դիտել կենդանիների: Ստացվում է, որ այս օրենքը կարող են շրջանցել, վերջում էլ մի հավելված ավելացնել, որ ներկայացվող կենդանիներն անունով վայրի են, ինչպես ասում էին դելֆինների ժամանակ, բայց իրենք ծնվել են, օրինակ` կենդանաբանական այգում, անազատության մեջ և այլուր: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը:


«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն էլ նշում է, որ վերջերս լույս տեսած իր` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն է դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: «Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պետրոսյանը:

Ընդգծում է, սակայն, երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել է` երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: «Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց օրենքը կա, պետք է ենթարկվենք դրան և կոմպենսացնենք մյուս ժանրերով: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է կրկեսի տնօրենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am