ՔՊ-ականները դեմ են Գյումրիում Զատիկը տոնելու նախագծին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Գյումրու ավագանու արտահերթ նիստում երեկ բախում է առաջացել իշխող «Բալասանյան դաշինքի» և ՔՊ-ի միջև։ Քաղաքապետարանի մշակույթի բաժինն առաջարկել է ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը վերածել համաժողովրդական տոնի և այդ նպատակով Գյումրու բյուջեից հատկացնել 2 մլն 300 հազար դրամ: Տոնը մեկնարկելու է Յոթ Վերքի Սուրբ պատարագով, տեղափոխվելու է Կենտրոնական հրապարակ, սկսվելու է մեծ հավկիթախաղը, որի ընթացքում Երուսաղեմի ուղեգիր կխաղարկվի, և տոնախմբությունը կավարտվի ավանդական ժողովրդական երգերով: Ավագանու նիստում վեճ է սկսվել, և քննարկումն անցել է բավականին լարված մթնոլորտում: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդել է, թե Հրաշափառ Հարության տոնին իրենց խմբակցությունը դեմ չէ, բայց դեմ են նախագծին: Ի վերջո, չնայած ՔՊ-ական ավագանին դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։ Բոլոր խմբակցությունների անդամները կողմ են արտահայտվել, և որոշումն ընդունվել է․ ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին գյումրեցիներին հրավիրել Գյումրի՝ Յոթ Վերք եկեղեցի, որտեղից կմեկնարկի Սուրբ Զատկի արարողությունը: Այս միջադեպի առնչությամբ մենք զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Սրբազան, ի՞ ն չ կասեք Գյումրու ավագանու որոշման մասին, քաղաքապետարանն այն Ձեզ հետ նախապես քննարկե՞լ էր:

- Այո, հրապարակում մեծ ժողովրդական տոնախմբություն է լինելու, վերածվելու է համաժողովրդականի: Ես՝ ինքս եմ առաջարկել: Ես 20 տարի շարունակ ասել եմ, որ ջանք թափենք, եկեղեցական տոները վերածենք ազգագրականի: Եկեղեցական բոլոր տոներն էլ ժողովրդական են եղել: Սուրբ պատարագից հետո, ոչ թե առաջ, սկսվել է ժողովրդական տոնախմբությունը: Վերջին 30 տարում էսպիսի փորձ չի արվել՝ վերականգնելու, ժողովրդական աստառը հանելու: Սովետն արգելեց, բայց հիմա ժամանակն է ազգագրական աստառը մեջտեղ հանելու: Վերջին տարիներին միայն մեռելոցի ենք վերածել, հասկանալի է՝ մարդկանց գերեզմաններից չես կարող կտրել: Հիմա նոր քաղաքապետը կարծես թե փորձեր է անում՝ վերականգնելու մեր արժեքները։ Ողջունում եմ: Սուրբ Զատկի պատարագից հետո Վարդանանց հրապարակում մեծ հավկիթախաղ է կազմակերպվելու, միավորվելու են բոլորը՝ տոնելու մեր Տիրոջ Սուրբ Հարությունը:

- Ասացին՝ Երուսաղեմի տո՞մս է խաղարկվելու․․․

- Է՜, թող լինի, հաղթողը Երուսաղեմ ուխտագնացության կմեկնի․․․

- Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Ի՞նչ կասեք:

- Ես իրենց չգիտեմ, չեմ ճանաչում, ոչ էլ հետաքրքիր է՝ դեմ են, թե կողմ, իրենց որոշումն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am