Հ.Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրգործը կարճելու գործընթացն ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը կարճելու գործընթացը բավականին ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա Կոմիտեում ասել է, որ չի ընդունում մեղադրանքը, բայց. «այնպիսի վիճակի եք հասցրել, որ այլ ելք չկա. կարճեք, պրծնենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am