Մութ ու լղոզված որոշումներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ կառավարության նիստերն անցնում են «շըփ-թըփ» տարբերակով և, հատկապես վերջին շրջանում, ոտքի վրա ընդունվող որոշումներով, որոնք հիմնականում կա՛մ ներառված են լինում չզեկուցվող հարցերի փաթեթում, կամ զեկուցվում են «լղոզված»։ Քիչ չեն որոշումները, որոնք, շատ մեղմ ասած, տարօրինակ են և «մութ» շերտեր ունեն: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին։

Նշենք, որ գումարի հատկացման հիմնավորման հատվածում նշվում է, որ հատկացումն իրականացվում է Սյունիքի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Սա հենց այն նույն հիմնադրամն է, որին 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ հատկացվել էր ևս 1 մլդ 100 մլն դրամ։ Նշենք, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում է հարցը, թե ինչո՞ւ կառավարությունն այդ հատկացումը չի իրականացնում մարզպետարանի միջոցով։ Ի դեպ, նիստի ժամանակ ֆինանսների նախարարը նույնպես կառավարության հիշյալ հատկացումն այդ հիմնադրամին փաստացի անարդյունավետ ու կասկածելի է համարել։


Այստեղ կարևոր է նաև փաստել, որ նույնիսկ հայտնի չէ, թե ովքեր են օգտվելու այս հիմնադրամին տրամադրված հատկացումներից։ Հավելենք, որ կառավարության քննարկմանն է ներկայացվել ևս մի «մութ» նախաձեռնություն՝ մեկ անձից գնման «տեսքով»։ Խոսքը վերաբերում է Սյունիքում միլիոնավոր դրամների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։ Մեկ անձից գնման մեթոդն, ինչպես երևում է, այս կառավարության հիմնական գործելաոճն է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am