Պապիկյան ու Սանոսյանը աշխատանքի ժամին Գարիկ Սարգսյանի փիառով են զբաղված

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Իշխանական ողջ թիմն իր ունեցած-չունեցած ռեսուրսը մոբիլիզացրել է ոչ թե Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին խնդիրները լուծելու համար, այլ իր հակառակորդներին եւ իրեն քննադատողներին չեզոքացնելու, ինչպես նաեւ  իշխանության թեկուզ ներքին օղակներում վերարտադրվելու, ավելի ճիշտ՝ իշխանազավթելու վրա։ Արցախում հումանիտար աղետ է, հայ-ադրբեջանական սահմանին՝ լարված վիճակ, ադրբեջանցիները հերթական ներխուժումն են կատարել  ՀՀ սուվերեն տարածք՝ այս անգամ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, բողոքի ակցիաներ են ամենուր։ Իսկ ՀՀ իշխանությունները փոխանակ օրախնդիր հարցերով զբաղվեն եւ հատկապես անվտանգային խնդիրներով, զբաղված են Վեդիում ՔՊ թեկնածու կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի նախընտրական PR-ով։

 Եվ հատկապես ապշեցուցիչ է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է նաեւ դրանով զբաղված։ Նախօրեին Երեւանից մի խումբ  պաշտոնյաներ՝ Պապիկյանի գլխավորությամբ, աշխատանքային ժամերին, իրենց բանուգործը թողած, շտապել էին Արարատի մարզի Վեդի համայնք, որ մասնակցեին Գարիկ Սարգսյանի նախընտրական արշավին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանք հանդիպում են ունեցել ՔՊ ակտիվի հետ՝ «հանդիպման ընթացքում քննարկել են Վեդու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը եւ պատասխանել են հետաքրքրող հարցերին»։ Գարիկ Սարգսյանի «գրուպպա պադդերժկայի» ներկայացուցիչներն են ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ, իհարկե, ծանր հրետանին՝ Պնախարար Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Գնել Սանոսյանի հարազատ մարզում՝ Գեղարքունիքում, բողոքի թեժ ակցիաներ էին, Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների հարյուրավոր բնակիչներ վաղ առավոտից փակել էին Երեւան-Սեւան ավտոճանապարհը եւ պահանջում էին, որ պաշտոնյաները ներկայանան եւ լսեն իրենց, լուծում տան իրենց խնդրին։ Նրանք անվանապես դիմում էին Գնել Սանոսյանին, թե՝ արի Սեւան։ Բայց Գնել Սանոսյանը կուսակցական հավաքը  նախընտրել էր իր բուն պարտականություններից եւ մեկնել էր Վեդի։ Եթե պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գոնե ընտրվել է Արարատի մարզից եւ կարող է սա որպես ընտրողների հետ հանդիպում ներկայացնել, ապա մյուսների պարագան ոչ մի բացատրություն չունի։ Աշխատանքի ժամին այսքան անթաքույց ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործել՝ անգամ ՀՀԿ-անների ժամանակ չկար։ Ի դեպ, երեկ մարզում խոսում էին, որ իշխանությունը համատարած փող է բաժանում՝ որոշել են ամեն գնով հաղթել ընտրություններում։ Սա նշանակում է, որ Գարիկ Սարգսյանի վիճակն այնքան վատ է, որ մնացել է ընտրական «տասովկաների» եւ զեղծարարությունների հույսին։ Հիշեցնենք, որ  անցած տարեվերջին Արսեն Թորոսյանն էր ղեկավարում ՔՊ Գյումրիի նախընտրական կամպանիան, որտեղ իշխանական կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց եւ միայն շանտաժի գործիքներով զավթեց քաղաքի կառավարումը։ 

Երեկ մարզի իշխանականներն էլ էին անկեղծանում, որ Գարիկ Սարգսյանի դիրքերը բավականին խարխուլ են։ Չնայած մի քանի ամիս է՝ անխնա վատնում են պետական բյուջեն եւ սոցիալական աջակցության անվան տակ բնակիչներին գումար բաժանում, վարչական լծակներ են օգտագործում, ազատում մանկապարտեզների ոչ յուրային տնօրեններին՝ նշանակելով յուրայիններին, սակայն ներքին հարցումների արդյունքները հուսադրող չեն։ Վերջին օրերին մենք անանուն ահազանգեր ենք ստանում, որ մարզի բնակիչներին իշխանական «տասովշչիկները» քվեի դիմաց գումար են առաջարկում՝ սկսած 15 հազար դրամից։ 

Հիշեցնենք, որ Վեդիում երկու կուսակցություն է մասնակցում՝ ՔՊ-ն եւ նախորդ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Իմ հզոր համայնքը»՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 5-ին երրորդ մասնակիցն էլ կար՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։
 

 

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am