Հօգուտ Սուքիասյանների որոշում է կայացվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2020 թվականին «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը դիմել էր դատարան՝ պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջով՝ որպես ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորությունների համար փոխհատուցում: Այժմ այս գործով նոր զարգացումներ կան։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանի վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը հօգուտ Սուքիասյանների որոշում է կայացրել, ըստ որի՝ «Բջնիի» գործով վարչական վարույթը պետք է վերսկսվի։

 

Այս գործին քաջատեղյակ փաստաբան Նարեկ Ալոյանը, որը թեպետ գործով կողմի ներկայացուցիչը չէ, բայց «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ. Ռոբերտ Սուքիասյանը՝ որպես շահագրգիռ անձ, դիմում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով վերսկսել 2008թ. անցկացված վարչական վարույթը՝ նոր ապացույցի հիմքով․ «Նախկինում դրա վերաբերյալ բերվել էր բողոք, որը քննության չէր առնվել, իշխանափոխությունից հետո դիմում է ներկայացվել ՊԵԿ, որպեսզի վարույթի վերսկսումը սկսվի, ՊԵԿ-ը մերժել էր։ Այդ վարույթի վերսկսումը մերժելու որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, որն էլ բավարարվել է։ Այսինքն՝ ենթադրվում է, որ եթե վերջնական ակտ կայացվի, ՊԵԿ-ում վարչական վարույթը պետք է վերսկսվի»։

Փաստաբանը նշեց, որ մյուս կողմը վերաքննիչ բողոք է պատրաստվում  ներկայացնել վարչական դատարանի որոշման դեմ։ Մենք փորձեցինք զրուցել նաեւ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի հետ, սակայն նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե այս գործով մեկնաբանություն տալը  համաձայնեցված չէ իր վստահորդի հետ։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Բջնի» գործարանին, նշել էր, որ  գործարանն անօրինական կերպով է խլվել իրենից եւ իրավական ճանապարհով պետք է վերադարձվի։ Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր Սուքիասյանի հայտարարությանը․ «Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առջեւ, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010 թվականին։ Պետությունը վաճառել է, ես գնել եմ, եթե գտնում են՝ խլել եմ, թող իմ տված փողը հետ տան, ես տամ իրենց»։ Այս վարույթը եւ վարչական դատարանի որոշումն ուղղված են գործարանը վերադարձնելուն, չնայած նման հայցերն ունեն վաղեմության ժամկետ, եւ 2010 թվականին կայացված գործարքը չեղյալ անելու համար, հավանաբար, հարկավոր է, որ քրեական գործ եւս հարուցվի, ու գործարքը ճանաչվի անօրինական կամ ճնշման ներքո իրականացված։

 

դիտվել է 1696 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am