Ինչու են լարվել նախարարի և ռեկտորի հարաբերությունները

Հրապարակը գրում է․ Մենք երեկ գրել էինք, որ մարտի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին էլփոստի միջոցով տեղյակ էին պահել, որ մարտի 24-ին, ժամը 14։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու հանդիպում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բայց երեկ, առավոտյան ժամը 10-ին գիտխորհրդի անդամներին, կրկին էլփոստով, նամակներ են ուղարկվել, որ ՀՀ նախագահի հետ այդ օրվա հանդիպումը չի կայանալու: Համալսարանում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ նախագահի ԵՊՀ այցը վերջին պահին կասեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դրա համար միջնորդել-խնդրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

 

Բանն այն է, որ նրա եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հարաբերությունները շուրջ երեք ամիս է՝ լարված են, եւ Դումանյանը սրանով ցանկանում է ԵՊՀ ռեկտորին հասկացնել, որ ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացներն իր սրտով չեն, եւ ինքը կարող է այնպես անել, որ ռեկտորը չկարողանա խաղաղ պաշտոնավարել։ Կկարողանա այնպես անել, որ Հովհաննիսյանի հանդեպ վերաբերմունքը փոխեն նաեւ ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Զրուցեցինք գիտխորհրդի անդամ, արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, ով հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ իսկապես՝ էլեկտրոնային փոստով իրենց տեղեկացրել են, թե հանդիպումը հետաձգվել է, սակայն պատճառների մասին տեղյակ չեն։

Այս թեմայով մանրամասներ ճշտելու նպատակով դիմեցինք ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Յուրի Ավետիսյանին: Նա էլ հաստատեց մեր լուրերը, թե հաղորդագրություն են ստացել, որ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը տեղի չի ունենալու:

- Իսկ պատճառը նշված չի՞ եղել:

- Պատճառը նշված չի եղել, չգիտեմ:

- Տեղյակ չե՞ք, թե նախագահի հետ հանդիպմանն ինչ պետք է քննարկվեր:

- Ոչ, չգիտեմ, ոչինչ չկար նշված, զանգահարեք ռեկտորատ: Ես էլ՝ Ձեզ նման: Մեզ ոչ մի օրակարգ չեն ուղարկել, չգիտեմ, թե հանդիպմանն ինչ էր քննարկվելու: Գիտխորհրդի անդամներին տեղեկացրին, որ նիստ է լինելու, հետո էլ ասացին, որ նիստը չի կայանա:

- Չհետաքրքրվեցի՞ք, թե նորընտիր նախագահի հետ ինչ հարցեր պետք է քննարկվեն:

- Չէ, չեմ հետաքրքրվել:

- Պարոն Ավետիսյան, ասում են՝ ռեկտորն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հակասություններ ունեն, նախարարն առհասարակ գալի՞ս է ԵՊՀ:

- Այո, որոշ ժամանակ առաջ եկել էր, բայց էդ հարցն ինչի՞ եք ուղղում: Զանգահարեք այլ անդամների:
 

 

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am