Ինչ հայտարարել ենք, ուժի մեջ է, մենք պայքարելու ենք այս իշխանություններին հեռացնելու համար․ Իշխան Սաղաթելյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որն «Ալեն Սիմոնյանի տեղակալ» ընտրվելը բացատրում էր նրանով, որ սա եւս մեկ լիազորություն է ընդդիմության համար՝ նիստ կվարեն, արտահերթ ելույթի իրավունքից կօգտվեն, այս ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ է նիստ վարել։ Հիմնականում Ալեն Սիմոնյանը կամ նրա երկու ՔՊ-ական տեղակալներն են նիստը վարում։ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ նիստ վարելու առաջարկ անո՞ւմ են իրեն, թե՞ անում են՝ ինքը չի ցանկանում վարել։ Սաղաթելյանը, սակայն, ասաց, որ իր նպատակն Ազգային ժողովում նիստ վարելը չէ։ «Եթե առաջարկեն, որ տվյալ նիստը ես վարեմ, չեմ կարծում, որ դեմ կլինեմ։ Բայց իմ նպատակը նիստ վարելը չէ»,- ասաց նա։

- Բայց չե՞ն առաջարկել երբեւէ։

- Եղել են դեպքեր, որ առաջարկել են։ Եղել է դեպք՝ վարել եմ, եղել է դեպք՝ առաջարկել են, բայց էդ պահին հարմար չի եղել։ Բայց իմ նպատակը երբեք դա չի՝ նիստ վարել Ազգային ժողովում։

- Այդ դեպքում ԱԺ նախագահի տեղակալի Ձեր կարգավիճակն ինչպե՞ս եք իրացնում։ Այն ժամանակ ասում էիք՝ արտահերթ ելույթի իրավունք ունեք, բայց դա էլ չենք տեսնում։

- Արտահերթ ելույթի իրավունք ունի նիստ վարողը։ Ես արտահերթ ելույթի իրավունք՝ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, չունեմ, թե չէ շատ դեպքեր են լինում, ու սիրով կօգտվեի այդ հնարավորությունից։ Այսինքն՝ էս թյուրիմացությունը, որ երբ նիստ վարողը խոսում է, ես էլ կարող եմ խոսել, դա էդպես չի։ Միայն նիստ վարողը կարող է արտահերթ ելույթով հանդես գալ։

- Այդ դեպքում ին չո՞վ եք տարբերվում ֆունկցիոնալ առումով Դուք՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, ներքեւում նստող մյուս պատգամավորներից, բացի վերեւում նստելուց, ծառայողական մեքենայի իրավունքից, որի կարիքը չունեք, եւ մի քիչ մեծ կաբինետից։

- Ֆունկցիոնալ առումով Ազգային ժողովի խորհրդի կազմում լրացուցիչ մեկ ձայնի հնարավորություն ունի տեղակալը, չնայած էնպես չի, որ դրանով խորհրդում կարող ենք օրակարգերի վրա մեծ ազդեցություն ունենալ։ Ինքն էդ իմաստով ավելի շատ լայն հնարավորություն է արտաքին կապերի համար։ Օրինակ, եթե նկատել եք, բազմաթիվ դեսպանների, միջազգային պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ առանձին հանդիպում է տեղի ունենում ԱԺ փոխնախագահի հետ։ Եթե այդ հնարավորությունը չլիներ, շատ հեշտորեն դա կշրջանցեին, իսկ այս իմաստով այդ հնարավորությունները լայնորեն օգտագործվում են։ Էն լծակներն ու հնարավորությունները, որ կան, մի քիչ ավելի արդյունավետ կարելի է օգտագործել։ Բայց մենք երբեք մեր գործունեությունը չենք պայմանավորել ԱԺ փոխնախագահի կամ երկու հանձնաժողովների նախագահների գործունեության հետ։ Ի սկզբանե ասել ենք՝ սա ընդամենը հնարավորություն է, որ օրը որոշենք՝ այլեւս պետք չի, կթողնենք դուրս կգանք։

- Այս լծակները քանի՞ քայլ են մոտեցրել ձեզ իշխանափոխությանը։

- Դե, հիմա, ամեն ինչին էդպես նայելը․․․

- Ես ձեր դաշինքի հռչակած դրույթներից ելնելով եմ այս հարցը տալիս, ասում էիք, որ պետք է օր առաջ հեռացնեք այս իշխանություններին։ Հիմա քանի՞ օր եք մոտեցել այդ հեռացմանը։

- Հարցը համարում եմ շատ պարզունակ, այսինքն՝ ի՞նչ եք ինձանից ակնկալում, ասենք, ասեմ՝ մեկուկես օր մոտեցրե՞լ եմ․․․

- Հարցս գուցե պարզունակ է, բայց բխում է ձեր արած հայտարարություններից, հռչակած մոտեցումներից։

- Ինչ որ հայտարարել ենք, ինչ որ հռչակել ենք, ուժի մեջ է, մենք առաջին գծով եւ առաջին ճակատով բոլոր հնարավորություններն իրացնելով՝ պայքարելու ենք էս իշխանություններին հեռացնելու համար։ Դեռ ամեն ինչ առջեւում է։ Եթե մինչեւ հիմա չի ստացվել, չի նշանակում՝ հարցը փակվել է, կամ այլեւս մեր կարեւոր օրակարգերը դարձել են այն, ինչ քննարկվում է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am