Ակային ուզում են Վանաձոր համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը համայնքի ղեկավար չունի, և համայնքային բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, քաղաքապետարանը, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել էր (9 մանդատ), իսկ հաղթող ուժը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն էր (15 մանդատ), Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մարսել այս հանգամանքը, ինչի արդյունքում Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնվեց անազատության մեջ, որպեսզի քաղաքապետ չընտրվի:

Եվ ահա, թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ մեզ տեղեկություններ հասան, որ իշխանություններն այստեղ գտել են իրենց «սրտի» լուծումը: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում էին, որ Փաշինյանը պատրաստվում է Վանաձոր համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել Ակա մականունով Արկադի Փելեշյանին, որը ավագանու ընտրություններին գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացել էր 5 մանդատ: Ի դեպ, Փելեշյանը հատկապես հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում, ավելին՝ ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:


Առցանց ԶԼՄ-ների հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա, մասնավորաբար, 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի, նա ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել է խանութի աշխատողների հետ, հայհոյելով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել է բնակիչների անդորրը, ջարդել է խանութում եղած ապրանքները), դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդին, և այլն, և այլն:

Հավելենք նաև, որ այս ամբողջ ընթացքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Փելեշյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հովանավորյալն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am