Մի Դավիթին ազատեցին, մեկին դեռ կպահեն

Հրապարակը գրում է․ Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

 

Տեղեկություններ կան, որ Պատրոնին ազատել են, քանի որ տեւական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը։ Իսկ Դավիթ Տոնոյանի մասով իշխանության բարձր օղակներում երկաթե որոշում ունեն՝ նախկին նախարարին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պատրոն Դավիթի ազատ արձակվելու որոշումից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Տոնոյանի համար երաշխավորություն նեկայացրած Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ Դավիթներից մեկին ազատ են արձակել, մյուսին՝ ոչ։

Պարզվեց՝ պատգամավորը տեղյակ չէր որոշման մասին, անակնկալի եկավ այդ լուրից, ասաց՝ կխոսի Տոնոյանի փաստաբանի հետ, պնդեց, որ իրենք միջնորդել են ընդամենը փոխել կալանքը, Տոնոյանը չի փախչելու, թող տնից գնա դատարան, երբ ապացուցվի մեղքը, թող դատեն։

 

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am