Այո, ռեստորաններում QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է․ Անահիտ Ավանեսյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախարարությունը վերացրեց փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը ու կամաց գնում է կորոնավիրուսային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սննդային անհասկանալի սահմանափակումներ են հիմա էլ մտցնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ սահմանափակումները գործում են միայն թղթի վրա՝ ոչ ոք չի հետեւում դրանց կատարմանը։ Բայց առողջապահության նախարարը համառությամբ շարունակում է դրանք մտցնել, հանել, հետո նորից մտցնել՝ չկարողանալով ապահովել դրանց կատարումը, քանի որ դա իր գործը չէ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Օրինակ՝ աշխատավայրերում 2 շաբաթը մեկ թեստավորման, ռեստորաններում եւ ժամանցի վայրերում QR կոդով մուտք գործելու պահանջներն օրենքով սահմանված են, բայց անտեսվում են ինչպես կատարողների, այնպես էլ վերահսկողների կողմից։ Ինչ վերաբերում է քովիդին, այն կարծես ուզում է նահանջել, թեեւ ԱՀԿ-ից ասում են՝ նման հեռանկար դեռ չեն տեսնում։ Երեկվա տվյալներով, Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի 128 նոր դեպք եւ 5 մահ, կա 3 հազար 707 բուժվող հիվանդ։ Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մահերի թիվը Հայաստանում երեկվա դրությամբ 8 հազար 568 էր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրինք՝ փակ տարածքներում դիմակների կրման պահանջը վերացնելուց հետո թվերի փոփոխություն նկատվո՞ւմ է, հնարավո՞ր է դինամիկան այնպիսին լինի, որ նորից վերադառնանք սահմանափակումների խստացմանը։

«Այս պահին դեռ պահպանվում են նվազ թվերը՝ օրական, որը 2 շաբաթ է՝ արդեն գրանցում ենք և որևէ աճման դինամիկա չենք նկատում։ Գիտե՞ք, մի փոքր բարդ էր կանխատեսելը, մենք երկու տարվա ընթացքում հասկացանք, որ այս վիրուսը երբեմն շատ անկանխատեսելի շրջապտույտներ է ունենում։ Եթե շտամի փոփոխություն չունենանք, պետք է որ այս իրավիճակը պահպանվի»,-ասաց Ավանեսյանը։

- Հիմա ռեստորաններում QR կոդի պահանջը պահպանվո՞ւմ է։

- Այո, QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է։

- Իսկ Հայաստան մուտք գործելու մասով փոփոխություններ կա՞ն, որոշ երկրներ, օրինակ, հանել են մուտք գործելիս պարտադիր թեստավորման պահանջը։

- Ոչ, դեռ ուժի մեջ են բոլորը՝ կտեսնենք, ընթացքում մենք էլ կվերանայենք։ Պետք է պահը ճիշտ ընտրել, թե երբ ես հանում սահմանափակումը, եւ մենք այդ դիմակների կրման սահմանափակումը հանեցինք այն ժամանակ, երբ որ բոլոր հետազոտությունները եւ այլ երկրներում կիրառված փորձը ցույց են տալիս, որ հիմա ավելի անվտանգ շրջան է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am