«Խնդիրն արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդը, այլև մեր ծառայությունների որակն է»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստան այցելողների մեծ հոսքի հետ կապված՝ շեշտակի բարձրացել է բնակֆոնդի վարձակալության գինը: Կան կարծիքներ, որ դա շուկայի թելադրանքն է, սակայն կան նաև մտահոգություններ, որ դրանք արհեստական բարձրացումներ են և երկարաժամկետ հեռանկարի առումով՝ վնասակար: Օրինակ՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սա նույն վարձակալողի համար որոշակի օգուտներ քաղելու հնարավորություն է, բայց կարճաժամկետ, որովհետև նույն զբոսաշրջիկը, ի վերջո, կհասկանա, որ գործ ունի չարդարացված գնաճի հետ:

«Արդյունքում դա կարող է ավելի վատ էֆեկտ ունենալ, օրինակ՝ Հայաստանից հեռանալու ու այլևս չվերադառնալու որոշման պատճառ դառնալ: Խնդիրն այստեղ արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդը, այլև մեր ծառայությունների որակն է»,- ասում է փորձագետը:


Միևնույն ժամանակ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ, այո, գնի բարձրացում, հնարավոր է, մի փոքր եղել է, բայց շեշտակի աճի մասին խոսք լինել չի կարող: «Մեզ մոտ հյուրանոցների գները չեն բարձրացել: Ի պատիվ մեր ժողովրդի, նաև մեր մասնավոր հատվածի, ըմբռնումով ենք մոտենում և առիթից չենք օգտվում, արհեստականորեն կամ թեկուզ շուկայի պահանջարկից ելնելով՝ գները չեն բարձրացել:

Մեր երկրում արդեն մի քանի տարի է՝ օրավարձով բնակարաններ տրամադրելու միտում կա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր ինդուստրիա է ձևավորվում: Օրավարձով բնակարանները հյուրանոցային տնտեսության օբյեկտի ձև են դառնում»,- ասում է Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ օրավարձով բնակարանների տարբերակին մարդիկ միշտ դիմել են, քանի որ դրանք ավելի էժան են եղել, քան հյուրանոցները, թեկուզ, իհարկե, ավելի բարձր, քան երկարաժամկետ վարձակալության գները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am