ՔՊ-ականներն իմ վրա գրիչ շպրտեցին, ասացին՝ ԱԺ-ում էլ շիշ են շպրտում

Հրապարակը գրում է․ Մեզ պատմեցին, որ Տեղ համայնքի ընդդիմադիր ավագանու անդամները դիմել են Կոռուպցիայի հանձնաժողով՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից հանքի ապօրինի շահագործման առիթով:


Համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրն, ապա հավելեց. «Հանքեր են քանդում էնտեղ, բայց չգիտեմ Մելիքսեթ Պողոսյանն ա, թե քրոջ տղան ա: Իրանցն ա էլի, սա նոր չի, քանի տարի ա: Անօրինական ա դա, չեմ հասկանում ես: Մեծ հանքեր ա, մեծ բաներ են անում իրանք: Տարիներ շարունակ իրենք էդ պեմզան հանում են, էդ գործն են անում, անօրինական ա, ինչքան գիտեմ»:- նշում է նախկին համայնքապետը:

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մանրամասներ հիմա չի ցանկանում ասել՝ մարտի 10-ից հետո խոստացավ փակագծեր բացել: «Ես նիստերին պիտի հարց բարձրացնեմ, իրենք խոսում են թափանցիկ լինելուց և կոռուպցիայից, ես իրենց հարցը տամ, իրենց թափանցիկ ցավն էլ տանեմ: Ես էսօր էլ եմ գնացել ու վիճել իրանց հետ, իրանք չեն ուզում հասկանան ու արդար աշխատեն: Հիմա սպասում եմ ամսի 10-ի նիստին: Հիմա ես գնամ մի փոս քանդեմ, 3 տարի կդնեն վրես: Ես ոչ վախենում եմ, ոչ էլ: Ես դրան պիտի լացացնեմ: Գնացել էինք էն օրը, ՔՊ-ական ավագանու անդամները գրիչ են վրաս շպրտում ու ասում` Ազգային ժողովում էլ շիշ են շպրտում: Ես ճշմարտությունը ճպպացրել եմ, գրիչ են շպրտել: Էնպես չի, որ ես տակ եմ մնացել», նշում է Մասիս Զեյնալյանը:

Ըստ մեր տեղեկությունների` Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամները բավականին վճռական են տրամադրված: Մեր աղբյուրի խոսքով` վերջին շրջանում ավագանու նիստերը բավականին լարված մթնոլորտում են անցնում: Պատճառը` նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից շահագործվող հանքերն են: Հիմա փաստորեն` դանակը ոսկորին է հասել, ավագանու անդամները որոշել են թակել բոլոր հնարավոր դռները:

 

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am