«Քոչարյանական» TOYOTA-ն փրկեց սորոսականների պարեկային ոստիկանությանը

 

«Հրապարակ»-ը գրում է․ Մամուլում աղմուկ է բարձրացել առ այն, որ ոստիկանությունը պարեկային ոստիկանությանն ավտոմեքենաների մատակարարման համար մոտ 5 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 140 հատ հատուկ կահավորանքով Toyota մակնիշի ավտոմեքենա մատակարարել պարեկային ոստիկանությանը՝ Շիրակի և Լոռու մարզում ծառայություն իրականացնելու համար։ Դրանցից 100 հատը մինչև մարտի 1-ն արդեն մատակարարվել է, որից 50 միավորը՝ Toyota Camry, 50-ը՝ RAV 4 մոդելի։


Բարձացած աղմուկի իմաստն այն է, որ Քոչարյանին պատկանող ընկերությունը պետբյուջեից միլիոնների տենդեր է շահել։ Իրականում, «Տոյոտա Երևան» ընկերությունը, որը ճապոնական հզորագույն Toyota ավտոմոբիլային բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, Քոչարյանի ընտանիքին է պատկանում մասնակիորեն՝ փոքր փայաբաժին ունի Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հիմնական փայաբաժինը Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանին է պատկանում, մի որոշ տոկոս էլ ունի ընկերության գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը։ Բայց էականն այն չէ, թե ում է պատկանում այդ ընկերությունը, էականն այն է, որ ոստիկանության հայտարարած մրցույթում այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, հաղթել է «Տոյոտա Երևանը», և դա համարում են իշխանությունների նվերը Ռոբերտ Քոչարյանին։ Ասում են՝ ոստիկանությունը հատուկ այնպիսի տեխնիկական բնութագիր է կազմել, այնպիսի չափանիշներ է ներկայացրել, որ միայն Toyota-ն կարողանա համապատասխանել դրանց։

Եւ սա այն իրողության պայմաններում, երբ մեկ տարի առաջ նույն պարեկային ոստիկանության համար հայտարարված ավտոմեքենաների ձեռքբերման մրցույթում հաղթել է ոչ թե Տոյոտան, այլ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Չեխ ավտո» ընկերությունը, որը Հայաստանում չեխական Skoda մակնիշի ներկայացուցիչն է։ Հաղթեց, ու ընկան կրակը, քանզի Մովսեսյանի ընկերության կողմից մատակարարված 150 միավոր Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաները չեն համապատասխանում սահմանված տեխնիկական չափանիշներին և շատ արագ շարքից դուրս են գալիս։ Հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ այն սարքավորանքները՝ գաջեթներ, լուսարձակնեեր, փարոսիկներ, ռադար, համակարգիչ և այլն, հոսանքի լրացուցիչ ծախս և գերծանրաբեռնվածություն են առաջացնում մեքենայի համար, իսկ այս մեքենաները չեն սարքավորել հզոր ամպերաժով մարտկոցով և այլ ագրեգատներով, որպեսզի դիմանան ծանրաբեռնվածությանը։ Ուստի, կողային հզոր լուսարձակը միացնելուն պես՝ պարեկային ոստիկանության Skoda Octaviа-ների փոխանցման տուփերը արագ շարքից դուրս են գալիս։ Այլ կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ էլ են առկա այս մեքենաներում, որոնք թվարկելը երկար կտևի։ Այս ամենը շատ լավ գիտեն ոստիկանությունում, քաջգիտակցում են, որ ինչ-որ անձանց ցուցումով և ջանքերով ձեռքբերված Skoda-ները մեծ բեռ են դարձել պետության վրա՝ միլիոնների վնաս պատճառելով բյուջեին։ Եւ սա՝ միայն նրա համար, որ կարողանան բավարարել ոմանց քաղաքական ամբցիաները՝ հատուկ դուրս թողնել ամենաորակյալ մակնիշի համարում ունեցող Toyota ընկերոթյանը շուկայից միայն նրա համար, որ դրա պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերության հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը։

Այսինքն՝ մեկուկես տարի առաջ այս մասին ոչ ոք չէր խոսում, որ քաղաքական դրդապատճառներով փորձել են Toyota-ն դուրս մղել պետական տենդերներից, քանի որ Skoda-ների գնման գործարքի հետևում կանգնած էր Հայաստանի «սորոսական իշխանությունը»՝ Դանիել Իոաննիսյանի և այն ժամանակվա արդարադատության փոխնախարար, այժմ՝ իշխանությունների սրտի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ։ Հենց նրանք են ոստիկանության «բարեփոխումների», պարեկային ոստիկանության հիմադրման և, ի հեճուկս Քոչարյանի, Toyota-ի փոխարեն Skoda-ների ձեռքբերման ճարտարապետը։ Դրա համար էլ ոստիկանությունը, մեր տեղեկությամբ, անտեսելով մի շարք օրենքներ, խախտումով մի քանի անգամ մեքենաների մատակարարման ժամկետ և պայման է փոխել, որպեսզի «Չեխ ավտո» ՍՊԸ-ն ոչ միայն շահի, այլև կարողանա մատակարարել այդ մեքենաները, որոնք այսօր գլխացավանք են դարձել ոստիկանության համար։

Ի դեպ, ոստիկանությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հաստատել էր, որ պարեկային ոստիկանության տասնյակ մեքենաներ փոխանցման տուփում առաջացած խնդիրների պատճառով չեն շահագործվում՝ խափանված են։ Ու այս ամենի մասին ոչ ոք չի խոսում, ոչ մեկը չի դրդում, որ դիմեն Հակակոռուպցիոն կոմիտե և պարզեն՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել Skoda-ների ձեռքբերման մրցույթում, արդյոք եղե՞լ են արհեստականորեն մրցակիցներին դուրս մղելու դրսևորումներ, ովքե՞ր էին շահագրգրռված, որ հենց Skoda-ն հաղթեր այդ մրցույթում, և ո՞րն է եղել շահագրգռության առարկան՝ ատկա՞տը, թե՞ քաղաքական մոտիվացիաները։ Կամ, օրինակ, նույն Քրիստինե Գրիգորյանն արդյոք ունեցե՞լ է որևէ շահ այս մցրույթում, ինչու են ամեն ինչ արել, որպեսզի հենց Skoda-ն «մասնակցի ու կրի»։ Կարելի է պարզել նաև, թե ինչ ջանքեր է գործադրել այն ժամանակվա ոստիկանապետ, այժմ՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ այստեղ լուրջ չարաշահումներ կան, որոնք կարող են բացահայտվել այն ժամանակ, երբ ունենանք նորմալ, անաչառ իշխանություն։ Այդ ժամանակ պատասխանատվության կկանչվեն ոչ միայն ավտոմեքենաների ձեռքբերման, այլև տարատեսակ այլ գնումների վրա ձեռքերը տաքացրած անձինք, և կբացահայտվեն բոլոր կասկածելի գործարքներն ու չարաշահումները։

Ընդ որում, ժամանակին մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած «Տոյոտա Երևան» ընկերությունը և Հայաստանում ֆրանսիական Renault (Ռենո) ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը, որը պատկանում է Շախմուրադյանների ընտանիքին, պաշտոնական նամակ էին գրել ՀՀ ոստիկանությանը՝ մատնանշելով տեխնիկական բնութագրում առկա խնդիրների և դրանց բավարարելու անհնարինության մասին, որի պատճառով էլ իրենք հրաժարվել են մասնակցել մրցույթին։ Ասպարեզն արհեստականորեն մնացել է Skoda-ին, որն էլ չի կարողացել պատշաճ տեխբնութագրով մեքենաներ մատակարարել։ Ի դեպ, մեզ ասացին՝ Skoda-ի գործարանի գլխամասից տեղյակ չեն էլ եղել, որ այսպիսի պայմաններով մրցույթի է մասնակցել հայաստանյան ավտոսրահը ու հանձն է առել այսպիսի «ֆանտաստիկ» մեքենաներ մատակարարել, որոնք հավաքվել են Skoda-ի ռուսաստանյան գործարանում։

Այս ամենը զայրացրել է նաև ոստիկանությանը, որը մի ծավալուն պարզաբանում է ներկայացրել այս առնչությամբ՝ մանրամասն նկարագրելով մրցույթների կազմակերպման ընթացքը, մասնակիցների ներկայացրած հայտերը, հետո դրանց անհամապատասխանությունը։ Թե ինչու են, օրինակ, ճապոնական Mazda ընկերությունը ներկայացնող «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն կամ Jeep-ն ու Alfa Romeo-ն ներկայացնող «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ն դիմել, ապա չկարողանալով պահանջները բավարարել, դուրս եկել մրցույթից, և ինչպես է ի վերջո Toyota-ին հաջողվել բավարարել ոստիկանության բոլոր պահանջները։

««Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են հրավերով նախատեսված պահանջներին, ուստի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ 13.01.2022 թվականին կնքվել է պետության կարիքների համար ավտոմեքենաների ձեռք բերման պայմանագիր»,-պարզաբանել են ոստիկանությունից՝ վերջում ավելացնելով․ «Գնման ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են «gnumner.am» կայքում: Ոստիկանությունը պատրաստ է տրամադրել նաև ավտոմեքենաների գնման ընթացակարգի փաստաթղթերը»

 

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am