ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նորընտիր իշխանությունները հաճախ ներկայացնում են տվյալներ եւ փորձում ցույց տալ, թե իրենք ձեռքբերումներ են ունեցել, սակայն հաճախ դրանք լինում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ունեցած ձեռքբերումներ, որոնք վերագրվում են ՔՊ-ին:

Մարտի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն եւ բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել են։ «ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210%-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 2 անգամ, էլի համարյա 200%, նվազագույն աշխատավարձը՝ 3.6 անգամ, միջին աշխատավարձը համարյա 3 անգամ է աճել, միջին կենսաթոշակը՝ 3.6 անգամ, եւ պետական բյուջեի մուտքերն աճել են 2.3 անգամ»,- նշեց նա։

Ի պատասխան Մամիջանյանի այս հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ Մամիջանյանի հնչեցրած պնդումները չափազանցված են։ «2009 թվականին նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ էր, իսկ իշխանությունը հանձնելու պահին (2018-ի ապրիլին – խմբ.)՝ 55 հազար էր, հետեւաբար տարբերությունը 1.8 անգամ է, ոչ թե 3.6 անգամ, այսինքն՝ Էստեղ ակնհայտորեն սխալ տվյալ եք ներկայացրել։ Նույնը վերաբերում է, օրինակ, միջին աշխատավարձին։ Ասում եք՝ 3.6 անգամ եք ավելացրել։ Նայում ենք վիճակագրությունը, տեսնում ենք՝ 96 հազարից դարձել է 172 հազար եւ ավելացել է ընդամենը 1.8 անգամ։ Այսինքն` նորից 2 անգամ վիճակագրությունը կեղծված եք ներկայացնում»,- հայտարարեց Պապոյանը։

Մինչդեռ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միջին կենսաթոշակը 2000 թվականին կազմել է 4500 դրամ, 2006-ին՝ 10 900 դրամ, 2008-ին՝ 21,400 դրամ, իսկ 2009-ին՝ 24,500 դրամ: 2018-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, միջին կենսաթոշակի չափը կազմում էր 40,500 դրամ։ Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակը, 2000-ի համեմատ, աճել է 9 անգամ, 2006-ի համեմատ՝ 3.7, 2008-ի համեմատ՝ 1.9, եւ 2009-ի համեմատ՝ 1.7 անգամ։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի մուտքերին, ապա 2000 թվականին այն կազմում էր 172 մլրդ, 2006-ին՝ 441 մլրդ, 2008-ին՝ 785, իսկ 2009-ին՝ 690 մլրդ։ 2018-ին Հայաստանի բյուջեն կազմում էր արդեն 1342 մլրդ, ինչը, 2000-ի համեմատ, ավել է 7.8 անգամ, 2006-ի համեմատ՝ 3 անգամ, իսկ 2008-ի եւ 2009-ի համեմատ՝ համապատասխանաբար 1.7 եւ 1.9 անգամ։

Այսպիսով, եթե ընդունենք, որ Հանրապետական կուսակցության ղեկավարման տարիները սկսվել են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու տարեթվից, ապա Մամիջանյանի կողմից հնչեցված թվերը համապատասխանում են իրականությանը, իսկ նախկին ՀՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Պապոյանը մանիպուլացնում էր թվերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am