«Հայաստանում գործում են ամենատարբեր բնույթի մութ ուժեր, որոնց խնդիրը Հայաստանը կործանելն է»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գլոբալ իմաստով ամբողջ աշխարհը խառնված է իրար, այն բևեռացվել է: Ուզենք թե չուզենք, մեզ դուր գա, թե ոչ, ակնհայտ է, որ շաղկապված ենք ռուսների հետ: Մինչդեռ այսօր հանրապետությունում կան իրենց մտավորական երևակայող, իբրև թե հայրենասեր ձևացող տխմար ուղեղներ, որոնք անընդհատ հակառուսականություն են քարոզում և դրանով մեզ դնում էլ ավելի անելանելի դրության մեջ: Դա նշանակում է, որ Հայաստանում գործում են ամենատարբեր բնույթի մութ ուժեր, որոնց խնդիրը Հայաստանը կործանելն է, իսկ որ կործանման նախաշեմին ենք, ակնհայտ է, այդ թվում` տնտեսության առումով: Ըստ էության, պարալիզացված է արտադրական ամբողջ համակարգը: Մեր դռները լայնորեն բացում են օտար կապիտալի ինտերվենցիայի առաջ, որի մուտքը մեր երկիր այդ չափով, ինչպես ենթադրում են այս մարդիկ, ուղղակի իմաստով կործանում է: Կդադարի գոյություն ունենալ, այսպես կոչված, օլիգարխիան, որի ձեռքերում են տնտեսության բոլոր ճյուղերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն` անդրադառնալով այն իրականությանը, որի մեջ ներկայումս գտնվում ենք:

Հաջորդիվ հավելում է` չի ցանկանում վատատեսական միտք արտահայտել, բայց դե ֆակտո բանակ չունենք: «Ամբողջ մամուլը ողողված է ուկրաինական դեպքերով`իրարամերժ, ընդունելի ու անընդունելի կարծիքներ են հայտնվում, նույն ժամանակ Արցախի Խրամորթ գյուղում ադրբեջանցիները միտինգավորի նման բարձրախոսներով մարդկանց ասում են` գյուղը լքեք, հակառակ դեպքում ձեզ հետ ինչ-որ բան տեղի կունենա: Իսկ ինչ տեղի կունենա Ադրբեջանի պարագայում, մեր մաշկի վրա շատ լավ զգացել ենք: Իշխանությունների մակարդակով որևէ հոդաբաշխ կարծիք չի ասվել այս մասին, թույլ բողոք անգամ չի հնչել: Արցախը վերածեցին սատրապության, գուբերնիայի, այնտեղ նստած մեկը կա, որն իրեն երևակայում է որպես նախագահ, բայց որևէ ծպտուն չի հանում, դեռ մի բան էլ հորթային հրճվանքով ասում են, թե խաղաղապահները միջնորդում են, և հարցը դրական լուծում կստանա: Սա ամենևին իմ ինքնասիրությունը չի շոյում, քանի որ եթե խաղաղապահն է որոշում իմ ճակատագիրը, վաղը նա կարող է իմ ճակատագիրը, ասենք, հօգուտ Ադրբեջանի որոշել, և ես ոչինչ չեմ կարողանալու անել: Որևէ քայլ չի ձեռնարկվում բանակը վերականգնելու, տնտեսությունը, թեկուզ կոշտ մեթոդներով, կայուն զարգացման ընթացքի բերելու համար, կրթությունը շարունակում են ոչնչացնել, ջարդել ու փշրել, մշակույթ, որպես այդպիսին, գոյություն չունի, մինչդեռ ասպարեզ են բերվում երկրորդական և երրորդական հարցեր»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրան անհանգստացնում են մեր երկրում այս օրերին առկա հակառուսական տրամադրությունները:

«Ինչ-որ մարդիկ և ուժեր, Ուկրաինայի դրոշն առած, գնում են ՌԴ դեսպանատան մոտ, այն դեպքում, երբ Ուկրաինայի դեսպանը Խոջալուի չեղած «ցեղասպանության» զոհերի հիշատակի առջև ծնկի է գալիս, երբ Ուկրաինայում ասում էին, որ Արցախը Ադրբեջան է և այսպես շարունակ: Սա լսողն ինչպես կարող է հակառուսական տրամադրություններ բորբոքել այն պարագայում, երբ մեր դեմ հակատրամադրվածություն կա այս մարդկանց ապաշնորհ ու հակազգային քաղաքականության պատճառով: Մի պահ պատկերացնենք, որ, պատերազմական վիճակով պայմանավորված, ՌԴ-ն դուրս է բերում մեր երկրից ռուսական 102րդ ռազմաբազան և խաղաղապահներին, ի՞նչ է լինելու մեր վիճակը, մտածելն անգամ սարսափելի է: Առնվազն Էրդողանի սատրապը պետք է լինես, որ Հայաստանում հակառուսական քայլեր անես»,-ասում է գրականագետը:

Ընդգծում է` այս ամենի ֆոնին, իհարկե, փոխվում են հասարակական տրամադրությունները, միևնույն ժամանակ հավելում` վայ մեզ, եթե դրանք տանեն քաոսային զարգացման:

«Հասարակական տրամադրությունները խառն են, որոշակիորեն գեներացվում է անհանդուրժողականություն գործող իշխանությունների հանդեպ: Ըստ էության` այս իշխանությունները մատնված են անգործության` կամ ինչ-որ պահի հարմար բան են մոգոնում և գցում շրջանառության մեջ, կամ պարզապես մտածում են սեփական բարեկեցության համար: Իրադարձությունների քաոսային զարգացման արդյունքում տեղի կունենան բախումներ, այս մարդիկ, որոնք բարոյական նկարագիր չունեն, իրենց հավատարիմ ոստիկաններին կհանեն ու կլցնեն ժողովրդի վրա, արյուն կհեղվի, իսկ մեր հարևանները, բերանը բաց գիշակերների նման, սպասում են հենց դրան: Նախիջևանում զորքի կուտակումներ կան, Սյունիքի վերևում զորքեր են կուտակել, հիշո՞ւմ եք որևէ դեպք, որ մեր թշնամի պետությունները զորքերի կուտակում անեն և որևէ բախում չհրահրեն:

Իսկ այդ բախման դեմ մարտունակ բանակ չունենք, որքան էլ ցավալի է դա խոստովանել: Այս դեպքում Աստված չտա, որ ժողովուրդը փողոց դուրս գա առանց կազմակերպվածության: Հիմա մեզ համար ամենաանհարմար պահն է նման քաոսային իրավիճակի գնալու, քանի որ հայտնի են պատճառները և հետևանքները: Այս ժողովուրդն ունի մեկ փրկություն. բանակը վերականգնելուց, սրանց ավերածությունները վերացնելուց առաջ հարկավոր է այս հակազգային տարրերին պարզապես վտարել իշխանությունից: Ոմանք քննադատում են ընդդիմությանը: Քննարկում ենք ստեղծված իրավիճակը, բարձրաձայնում խնդիրների մասին, բայց ինքներս քայլ չենք անում: Ընդդիմությանը չենք ասում` պատրաստ ենք, մեզ հանեք և լցրեք փողոցները: Ի վերջո, մահվան մի տեսակ կա, որն ապրելուց անհամեմատ ավելի լավ է»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am