Ադրբեջանը կարող է մտնել ԵԱՏՄ, բայց ո՛չ ՀԱՊԿ

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում, որը նվիրված էր նաեւ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին, ստորագրվեց դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր, որով հայտարարվեց ռուս-ադրբեջանական կապերի զարգացման նոր փուլ։ Այս թեմայի շուրջ «Հրապարակ»-ը մի քանի հարց ուղղեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին։

-Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիրը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

- Ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ այն բազմակի անգամներ է հայտարարվել Մոսկվայի կողմից: Բայց համաձայնագիրը կարող է Երեւանում առաջացնել զգուշավորություն: Ինչու, որովհետեւ Երեւանի պաշտոնական հռետորները հաճախ այնպիսի փաստեր են ներկայացնում, որ տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է, թեեւ մինչ այդ համաձայնագիրն էլ հասկանալի էր, որ Հայաստանը միակ դաշնակիցը չէ, որովհետեւ Ռուսասատանը տարածաշրջանում ունի եւս երկու դաշնակից` Աբխազիան եւ Հարավային Օսիան: Երկրորդ․ չեմ քննարկելու, թե որքան անկեղծ եւ ազնիվ են Երեւանից արված հայտարարությունները ռուս-հայկական դաշինքի վերաբերյալ: Իմ կարծիքով, ինքնին ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանի տարածքում բավարար հիմք չէ, որպեսզի խոսենք դաշնակցային միության մասին: Ռուս-ադրբեջանական ծավալուն համաձայնագիրն իրականում միասնության մասին է: Եվ միակ բանը, այս փաստաթղթի ստորագրումից հետո, որ կհանգստացնի Երեւանին, այն է, որ եթե ընդհանրապես Երեւանին անհանգստացնում է Արցախի ճակատագիրը, ապա այս փաստաթուղթը` համաձայնագրի շրջանակներում, ստեղծում է փոքր լրացուցիչ հույսեր Արցախի հարցի լուծման խնդրում:

- Ադրբեջանը, Ձեր կարծիքով, հետագայում կմտնի՞ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կազմի մեջ։

- Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կմտնի ՀԱՊԿ կազմի մեջ, նա կարող է մտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմ, բայց ՀԱՊԿ չի կարող` առանց կարգավորելու բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` փոխադարձ համաձայնությամբ: Իսկ Հայաստանը պարզապես վետո կդնի Ադրբեջանի վրա` առանց բոլոր հարաբերությունների կարգավորման:

-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաեւ այն մասին, որ պետք է վերականգնվեն տրանսպորտային ճանապարհներն Ադրբեջանի հետ։ Կմանրամասնե՞ք, թե խոսքն ինչի մասին է։

-Այո, խոսքը գնում է տրանսպորտային հաղորդակցության մասին։ Այն կլինի ոչ միայն Դերբենդից Իրան, Թբիլիսիից Բաքու, այլ նաեւ` Հայաստանի տարածքով։

-Հռչակագրի 16-րդ կետում հստակ ասվում է` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, միմյանց հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին: Եթե Ադրբեջանը երբեւէ կրկին հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը կմիջամտի՞, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս է ընտրելու, թե իր երկու դաշնակիցներից ում օգնի։

-Նախ, ես չեմ գտնում, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Եթե Ադրբեջանն ուզենար հարձակվել, վաղուց դա արած կլիներ։ Ինչ վերաբերում է՝ Ռուսաստանը պատերազմի դեպքում որ դաշնակցին կընտրի, ասեմ, որ Ռուսաստանը չի անի ընտրություն իր դաշնակից երկու երկրների միջեւ։

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am