ՔՊ-ում նոր վարչություն կընտրեն. Ով կլինի նախագահը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում սկսել են պատրաստվել կուսակցության 6-րդ համաժողովին, որի ընթացքում նոր վարչություն է ընտրվելու։ Չնայած գործող վարչության ժամկետը լրանում է հունիսին՝ 2019-ի հունիսին է ընտրվել, սակայն իշխող թիմում արդեն աժիոտաժ է։ ՔՊ վարչությունում ընտրվելը կառավարության անդամ դառնալուն համազոր բան է, եթե ոչ ավելի, քանզի այստեղ են քննարկվում շատ հարցեր, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի թեկնածությունները։ Յուրաքանչյուր ՔՊ-ական երազում է վարչության անդամ լինել, իսկ ոմանք՝ վարչությունում համախոհների թիմ ունենալ, որպեսզի պրոցեսների վրա ներազդեն, ուստի պայքարը թեժ է լինելու։ «Իհարկե, բարդ է լինելու, քանի որ ՔՊ պատվիրակները, այսինքն՝ ընտրողները, գերազանցում են 1000-ը, եւ դժվար է լինելու ծանոթ-բարեկամ-յուրայինով ընտրվելը»,- ասաց ՔՊ աղբյուրը։

Վարչության անդամների ինքնառաջադրումները դեռ չեն սկսվել, նախնական տեղեկություններով՝ մայիսին է լինելու ժողովը, սակայն արդեն թեկնածուների պակաս չկա։ Այս անգամ էլ հնարավոր է առաջադրումները սահմանափակելու համար սահմանեն 50 հազար դրամ մուտքավճար, այսինքն՝ թեկնածուն պետք է վճարի 50 հազար եւ չընտրվելու դեպքում գումարը հետ չի ստանալու։ Վարչության անդամների քանակը, ըստ ամենայնի, կմնա 21։ Քվեարկությունը կկայանա ռեյտինգային սկզբունքով․ ամենից շատ ձայն հավաքած 21 հոգին կընտրվի։

Ինտրիգը վարչության նախագահի հարցն է՝ նա երկրում երկրորդ մարդն է լինելու, գուցե Փաշինյանի իրավահաջորդը։ ՔՊ-ում չեն բացառում, որ այս անգամ Փաշինյանին ընտրեն։ Վարչության կազմից դուրս կմնան Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Ուկրաինա տեղափոխված Սիփան Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am