Ռուսական կողմից՝ «через нехочу» վերաբերմունք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրքերը Վաղարշակ Հարությունյանի անվան շուրջ դեռ շարունակվում են անգամ երազանքին հասնելուց՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո։ Ինչպես տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, այնպես էլ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից «через нехочу» վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում։

Եվ այսպես, փետրվարի 18-ին Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։ Ըստ տեղեկությունների, հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չի անցել, ավելին՝ անհասկանալի պայմաններում է կազմակերպվել՝ կարծես սոսկ «գալոչկա» դնելու համար, ինչը նկատելի է անգամ պաշտոնապես հրապարակված լուսանկարից։ Նույն օրը երեկոյան դեսպանության պատերի ներսում (չգիտես ինչու` 3 շաբաթ անց) դեսպանն անցկացնում էր պաշտոնական ընդունելություն ՀՀ Բանակի օրվա առթիվ, որին ներկա չի գտնվել նույն ինքը՝ Ռուդենկոն, կամ ԱԳ որևէ այլ փոխնախարար։ Ընդ որում, ներկա չի եղել նաև ՌԴ ՊՆ ոչ մի փոխնախարար:


Սա դիվկորպուսում առնվազն տարօրինակ են համարում, ավելին՝ ասում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն, որտեղ ռուսական կողմից ոչ մի ելույթ չի եղել։ Ինչպես նշված է դեսպանության կայքէջում, ելույթ է ունեցել դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը, երկուսն էլ ՝ կարդալով։ Սա դիվանագիտական շրջանակներում համարում են լուրջ ակնարկ ռուսական կողմից:

Բայց... ոչ միայն ռուսական կողմից։ «Փաստի» տեղեկություններով, Ռուսաստանում լուրջ կշիռ ունեցող՝ ծագումով հայ գործարարներ, գիտնականներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա չեն գտնվել, այդ թվում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մի խոսքով, ԱԳՆ-ում խոսում են, որ հանդիպումն անցել է «մեժդուսոբոյչիկի» մակարդակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am