Նախարարին կանչել եմ եւ պահանջել, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանին դատաիրավական համակարգում բոլորն են ճանաչում, առավել եւս` հնուց այս համակարգում աշխատողները: Եվ նրան ճանաչողներն ասում են, որ նա դատական համակարգի նկատմամբ դեռ 90-ականներից է յուրահատուկ վերաբերմունք ունեցել։ Դեռեւս Տեր-Պետրոսյանի ժամանակներից ամեն ինչ արել է այդ համակարգը հնազանդեցնելու, գործադիրին ենթարկեցնելու համար:

Ընդ որում` այդ տարիներին անգամ սկանդալային պատմություններ են եղել, այնքան աղմկոտ, որ նույնիսկ խորհրդարանի եւ իշխող կուսակցության քննարկման առարկան են դարձել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունը փորձել է կառավարել դատական համակարգը եւ դա արել է նաեւ անհնազանդներին պատժելու ճանապարհով, որպեսզի այդ դեպքերն ի ցույց դրվեն եւ մյուսներին դաս լինեն: 90-ականներին պաշտոն զբաղեցրած մի քանի անձ մեզ պատմեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը «հնազանդեցնողներիցե մեկն էր, եւ նա մի քանի անհնազանդ դատավոր էր ընտրել` թիրախավորել նրանց եւ հայտնվել սկանդալի կիզակետում:


Նրանցից մեկը կին դատավոր էր, որն ինչ-որ բանով արժանացել էր արդարադատության փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների հսկողության վարչության պետ Գագիկ Ջհանգիրյանի զայրույթին: Այդ կինը, որի ազգանունը մեր զրուցակիցները, ցավոք, չհիշեցին, համառորեն պայքարում էր Ջհանգիրյանի որոշման դեմ, եւ երբ իշխանափոխություն եղավ` վերականգնվեց իր աշխատանքում։

Մեկ այլ կին դատավորի էլ էր հետապնդում պարոն Ջհանգիրյանը՝ Մարալիկի դատավորներից։ Եվ հետապնդվող կանանցից մեկը ժամանակին ձայնագրել էր իր եւ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ նրանից գումար է պահանջում` իրեն դատավոր վերանշանակելու համար։ Այդ ժամանակ ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր Կիմ Բալայանը, որը հետո դարձավ Սահմանադրական դատարանի անդամ։ Խորհրդարանն ու դրա գլխադասային հանձնաժողովներն այդ տարիներին մեծ լծակներ ունեին համապատասխան ոլորտների պաշտոնյաների նշանակման, ազատման, նրանց վրա ազդելու հարցերում։ Եվ դատավորի ու Ջհանգիրյանի հակամարտությունն այնքան էր թեժացել, որ հարցը հասել էր խորհրդարան:

Մեզ պատմեցին, որ Կիմ Բալայանը, տեղյակ լինելով Ջհանգիրյանի քաջագործությունների մասին, իր մոտ է հրավիրել արդարադատության այն ժամանակվա նախարար Վահե Ստեփանյանին եւ պահանջել, որ Ջհանգիրյանին ազատի պաշտոնից՝ կաշառքի ու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվելու հիմքով։

Մենք կապ հաստատեցինք Կիմ Բալայանի հետ՝ ճշտելու մեզ հասած տեղեկություններն իրենից։ Պարոն Բալայանը հաստատեց նախարարին

իր մոտ կանչելու եւ Ջհանգիրյանին ազատելու պահանջ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Այո, ես Վահե Ստեփանյանին կանչել ու նման պահանջ դրել եմ։ Հետագայում, թե ինչու դրան ընթացք չտրվեց, ինձնից կախված չէրե,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այդ ժամանակ ոչ թե փոխնախարար էր, այլ դատական մարմինների վարչության պետը։

Ի՞ ն չ էր մտնում Գագիկ Ջհանգիրյանի գործառույթների մեջ, եւ ի՞նչ կարող եք հիշել նրա գործունեությունից։

Այն ժամանակ արդարադատության նախարարության ֆունկցիաները` դատավորներին առաջ քաշելու, քննություն անցկացնելու եւ այլն, էդ բոլորն իրենց մոտ էր, էն ժամանակ դատական խորհուրդ չի եղել, բոլոր ֆունկցիաներն արդարադատության նախարարության վրա էին դրված։ Եվ էդ տեսակետից արդարադատության նախարարությունը շատ գործուն լծակներ ուներ՝ ազդելու դատական համակարգի վրա։ Այսօր, իհարկե, դրանք չունի։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հենց էդ դատական մարմինների վարչության պետը, որից հետո փոխնախարար դարձավ։

Իսկ փոխնախարար եղած ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել։

Ինչպես ամբողջ կյանքում։ Այ, զինվորական դատախազ եղած ժամանակ ո՞նց է իրեն պահել՝ նույն ձեւով։

Հիմա՞ ինչպես է իրեն պահում ԲԴԽ-ում, եթե հետեւում եք, իհարկե, նրա գործունեությանը։

Հիմա բոլորը չե՞ն տեսնում՝ ոնց է պահում։ Ո՞նց գնաց, ո՞նց ընտրվեց, ո՞ նց դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, էդ բոլորն օրենքի կոպիտ խախտումներով էր, չէ՞։

Ասում են՝ դրեցին, որ դատական համակարգը բռի մեջ հավաքի, դատավորներին իրեն ենթարկեցնի։ Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է դա։

Դրանում կասկած ես չունեմ։ Իսկ էն, որ հաջողելու է նաեւ, դրանում էլ չեմ կասկածում, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ինֆորմացիոն աղբյուրներն իրեն տրամադրում են, էդ խնդիրն իշխանություններն են իր առջեւ դրել, եւ իշխանական մեքենան ամեն մեկի վրա մի շանտաժով, մի բանով կարող է ճնշում գործադրեն։ Իհարկե, ոչ բոլորի նկատմամբ կհաջողվի դա, բաց որ մի մասի վերաբերյալ միանշանակ վերահսկելի է դառնալու, դրանում խոսք չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջ դատավորի նկատմամբ կալանք կիրառեին իր կայացրած վճռի համար։ Այսինքն՝ այն, որ մենք բավականին հետ ենք գնում, դրանում ես կասկած չունեմ։

Ի դեպ, Ձեր որդին էլ է դատավոր, Դուք Ձեր որդու մասով անհանգստություն չունե՞ք, որ իր հետեւից էլ կընկնեն, կփորձեն ճնշել, քրգործեր կհարուցեն, կալանքի միջնորդություններ կներկայացնեն։

- Ոչ միայն իմ որդու, այլ բոլորի հանդեպ ունեմ, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արդար դատաքննություն իրականացնող մարդիկ էս իշխանություններին պետք չեն։ Էն, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ ուզում է դատական իշխանության ֆունկցիաներն իր վրա վերցնի, դրանում ես կասկած չունեմ։

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի ճակատագիրը, Ձեր որդին ու նրա պես մի քանի դատավորներ դեռ պայքարում են, դիմադրում են, ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞, ի վերջո, կոտրել այդ դիմադրությունը։

Կարծում եմ՝ ոչ։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հասարակությունը, ի վերջո, արթնանալու է, չէ՞։ Չի կարող պատահել, որ հասարակությունն էնքան քնի, որ գագիկջհանգիրյաններն ինչ ուզենան՝ անեն։ Թիվ մեկ տուժողը ոչ թե դատավորներն են էստեղ, այլ երկիրն է, երկրի քաղաքացիներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am