«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր է եւ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն շատ պասիվ է պահում խորհրդարանում` հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, երեկ էլ դատական համակարգի խնդիրների թեմայով Արամ Վարդեւանյանի` ԱԺ-ում կազմակերպած քննարկմանը լուռ նստել էր մի անկյունում եւ միայն վերջում մի առարկություն հայտնեց Ռուբեն Վարդազարյանի մտքերին։ Երբ փորձեցինք հարցազրույց վերցնել, մերժեց, խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է պասիվ։
«Ես շատ ակտիվ եմ ու շատ աշխատում եմ, ոնց որ Վարդազարյանն է ասում՝ որ ցույց չենք տալիս, չենք խոսում, դա չի նշանակում, որ պասիվ ենք»։ Հիշեցրինք․ մամուլը գրել էր, որ ինքը խնդիրներ ունի խմբակցության ներսում, թիմի հետ, նաեւ՝ Քոչարյանի հետ, ինչին արձագանքեց․ «Մամուլը շատ բան կարա գրի»։
Ի դեպ, Արմեն Գեւորգյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելուն դեմ հանդես եկողների թեւից էր, նաեւ նրա պնդմամբ է ընդդիմությունը հրաժարվել այդ գործընթացին մասնակցելուց` ՔՊ-ին լուրջ «նվեր» անելով»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը