90 %-ը եկել էր Վազգենի համար․ Արմեն Սարգսյանի գրառման իրական ասելիքը

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, գրառում է արել։ Ասեմ, որ գրառման մեջ իմ ուշադրությունը գրավեց ոչ թե անձնական ու հասարակական էմոցիաները, այլ  բոլորովին այլ բան։  Արմեն  Սարգսյանը ճիշտ արձանագրել է՝ իր հոր հոգեհանգստին եկածների 90 տոկոսը եկել էր ոչ թե իրենց՝ եղբայրների համար, այլ Վազգենին ցավակցելու։ Արմենի  կատարված գրառումից հատկապես այս հատվածը էական է․ «Վախենամ էլ չլինի էս տեսակ իրար գլխի հավաք։  Վազգենի ֆակտորը 90% էր, իմ ու Արամի համար էս տեսակ տարբեր մոտեցում ունեցող հասարակությունը հաստատ չէր գա մեր գյուղ․․․ »։ Եթե այս գնահատականը ընդունենք որպես ազնիվ դիտարկում, ապա ոչ մի այլ սոցիալական վիճակագրություն պետք չէ։

Սա պարզ, միանշանակ և բավականին  ծանր խոստովանություն է․ օրվա իշխանությունը, որը տարիներ առաջ չէր ընդունում Վազգեն Սարգսյանին, իրականում  10 տոկոս է կազմում, որը եկել էր ոչ թե Վազգենի հիշատակը պատվելու, այլ քաղաքական ներկայություն ապահովելու նպատակով։ 90 տոկոսը եկել էին որպես հավատարիմ քաղաքացիներ՝ Վազգենի հիշատակի համար։ 10 տոկոսը եկել էր քաղաքական ներկայություն ապահովելու։  Իրապես, Վազգեն Սարգսյանն այնքան ուժեղ կերպար էր, որ ցանկացած մասնակցություն ընկալվում է որպես Վազգենին հավատարմության խորհրդանիշ։ Այս պնդման մեջ կա նաև հոգեբանական խոր ենթատեքստ։ Արմեն Սարգսյանն իր գրառմամբ հաստատեց, որ իրենք երկրորդական դեմք են՝ իրենց  եղբոր հսկայական ստվերում։ Նրա խոստովանությունը, որքան էլ  ցավոտ լինի, իրականում բացահայտում է հանրային ճշմարտությունը՝ այս երկրում կան մարդիկ, որոնց հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը։ 


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 814 անգամ
Լրահոս
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am