Կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․

Երբեք չէի պատկերացնում, որ Արամ Սարգսյանին  կարող եմ պաշտպանել։ Հրապարակ-ն իրազեկում է, որ Արամ Սարգսյանի  հոր հոգեհանգստին Սարգսյան ընտանիքը կաթողիկոսին դիմավորել է իսկական հավատացյալի պես։ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել և համբուրել են Վեհափառի աջը։ Իշխանական թիմում դա բացասական է ընդունվել  և այդ տեսարանից հետո շատերը  մտքափոխվել՝ թաղմանը չեն գնացել: 

Հասարակության և պետականության տեսանկյունից նման երևույթը տագնապալի, աղետալի է ու դժվար է չարձագանքելը։ Սա վտանգավոր դրսևորում է՝ հասարակությունը պառակտելու տեսանկյունից։ Վկայություն է, որ մենք գտնվում ենք  մի վիճակում, որտեղ հասարակական ամեն արարք, նույնիսկ վիշտը, սկսում է չափվել կուսակցական հավատի քվոտաներով, որը վտանգավոր է թե՛ պետության և թե՛ հանրության առողջության համար։

Քաղաքականացումը դուրս է եկել իր բնական հունից և ներխուժել այն տարածքներ, որտեղ պետք է գերիշխեր մարդկայնությունը։ Քաղաքականությունը սկսել է թելադրել մարդկանց անձնական, մարդկային ու հոգևոր վարքը։ Սա կառավարման այն մոդելն է, որտեղ պառակտումը դառնում է հիմնական գործիք․ «Ով մեզ հետ է՝ չի կարող որևէ կերպ հարգանք ցույց տալ նրան, ում մենք քննադատում ենք»։ Դա ոչ թե քաղաքական պայքար է, այլ թշնամական արհեստածին համակարգ։ ՔՊ-ի արձագանքը չի ապացուցում, որ Արամ Սարգսյանը «սխալ» էր․ այն միայն ցույց է տալիս, որ ՔՊ-ի քաղաքական մտածողությունը դարձել է չափազանց նեղ և սահմանափակ։ Ընդամենն արձանագրեմ , որ հոգեհանգստի ժամանակ հոգևոր առաջնորդին  հարգանք ցույց տալը ոչ թե քաղաքականություն է, այլ ավանդույթի ու վշտի փոխառնչության դրսևորում։ Դա մարդկային պահ է, ոչ թե քաղաքական։ ՔՊ-ն իր մթագնած ուղեղով դա չի հասկանում և գուցե պատճառը հենց դա է, որ երբ այլախոհ կուսակցական գործչի մահ է լինում, ՔՊ-ն խրախճանքի մեջ է, բացասական գրառումները և ուրախությունը հորդում է,  իսկ երբ ՔՊ-ից է մահ լինում, հակառակ կողմն է նույն կերպ պատասխանում։ Սա խոսում է այն մասին, որ մարդկային, արժեքային գործոնը ՔՊ իշխանության օրոք  դուրս է մղվել և տեղը մնացել է միայն կուսակցական նեղ տարածքը, որի միջոցով կարող են՝ հանրությանը դեգրադացնելով, պահել աթոռը։

Այս ֆոնի վրա լուսավոր է Վազգենի եղբոր՝ Արմենի գրառումը։ Կարծում եմ դա վերջին շրջանի ամենալուսավոր ու անկեղծ գրառումն էր․ «Զարմանալի օր էր, հորս հոգեհանգիստը։ Վաղուց ներողամտության ու ջերմության զգացմունքների կարոտ էի, դիմություն, ընդդիմություն,  բոլորը մեր հետ էին, մի պահ ուրախացա, որ հերս մահացել ա ու էս բոլորը համախումբ են, դե կյանք ա 95 տարեկան, բայց դա ցավալիորեն էդպես չէր։ Ցավալին նա է , որ էլ չկա որևէ առիթ, երբ հայ մարդը համախմբված, ներողամիտ, միահամուռ կլինի որևէ առիթի կամ արարողության»։ Այո, բոլորս էլ կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․․ Երբ մահը չէր դառնում քաղաքական ճակատամարտի դաշտ։ Երբ թաղման կապակցությամբ մարդիկ չէին հաշվարկում՝ ում հետ կարելի է կանգնել, ում ձեռք սեղմել, ում ձեռքը համբուրել։ Ո՞վ կարող էր նման պահ արթնացնել, եթե ոչ մեր կաթողիկոսը՝ իր ներկայությամբ, ոչ թե իր քաղաքականությամբ։ ՔՊ իշխանությունը մահվան մեջ անգամ թագավորություն է ուզում։ Եվ ինքն է փորձում բաշխել դժոխքի ու դրախտի բանալիները։

ՔՊ իշխանությունը որքան էլ փորձի քաղաքականացնել մահը, հասարակությունը վաղ թե ուշ կհոգնի այս արհեստական թշնամանքից և կվերադառնա իր բնական, մարդուն արժևորող վիճակին։



Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 576 անգամ
Լրահոս
«Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am