Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաև Արցախը կզիջի ռուսներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ շուտով Հայաստանը կդառնա իսկապես «ժողովրդավարական» երկիր: Այնպիսի երկիր, ինչպիսին երազում է տեսնել Նիկոլ Փաշինյանը: Իսկական իդիլիա կտիրի մեր երկրում: Կառավարությունը որոշումներ կընդունի եւ օրենքներ կուղարկի Ազգային ժողով: ԱԺ մեծամասնությունը` առանց առարկությունների, այդ բոլորը կդակի: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կվավերացնի այդ օրենքներն ու հրամանագրերը` դրանցում որեւէ խնդիր չտեսնելով: Որոշ օրենքներ ու պայմանագրեր կհասնեն Սահմանադրական դատարան, որը եւս անմռունչ կվավերացնի այդ փաստաթղթերը եւ կմերժի ընդդիմության բոլոր դիմումները: Բոլոր այն դատավորները, որոնք դեռ կհամարձակվեն չկատարել իշխանությունների կամքը, պաշտոնաթող կարվեն ԲԴԽ 5 գիտնական անդամների քվեարկությամբ` Գագիկ Ջհանգիրյանի հրահանգով:

Նորանշանակ օմբուդսմենը` Քրիստիննե Գրիգորյանը, կփառաբանի իշխանությունների վարքն ու բարքը եւ աննշան խախտումներ կգտնի ինչ-որ տնտեսվարողների գործողություններում: Այն տնտեսվարողների, որոնք դեռեւս չեն մուծվել վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Սփյուռքի հանձնակատարի կրտսեր հանձնակատարները, որոնք կգործեն սփյուռքի բոլոր համայնքներում, ՀՀ իշխանություններին սատարող հայտարարություններ կտարածեն:

Արտախորհրդարանական ուժերի կոալիցիան կշարունակի պարբերաբար հանդիպումներ ունենալ վարչապետի հետ, եւ կառուցողական քննարկումների արդյունքում տպավորություն կստեղծվի, թե քաղաքական դաշտում համագործակցային մթնոլորտ է տիրում: Զուգահեռաբար կկնքվեն պայմանագրեր Թուրքիայի, հետագայում՝ Ադրբեջանի հետ, կբացվեն սահմաններն ու ճանապարհները, կմոռացվի Արցախի անկախության հարցը: Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաեւ Արցախը կզիջի ռուսներին: Եվ բոլորը երջանիկ կլինեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am