Իսկ ի՞նչ անել, երբ «ավտոբուսի վարորդը» ուղևորներին անդունդն է տանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում որոշակի շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության կամ պարզապես իշխանություններից դժգոհ մարդկանց հասցեին մոտավորապես հետևյալ կոնտեքստում, թե՝ ավտոբուսի վարորդին (օդանավի հրամանատարին, նավապետին՝ ըստ ճաշակի) սպանելու համար երազում եք խորտակված տեսնել ողջ ավտոբուսը:

Հասկանալի է, չէ՞, վարորդը Նիկոլ Փաշինյանն է, ավտոբուսն էլ (ինքնաթիռը, նավը՝ ըստ ճաշակի)՝ մեր երկիրը: Այսինքն, մեղադրանքի իմաստն այն է, որ հանուն Փաշինյանի հրաժարականին հասնելու ցանկություն կա երկիրը տապալված տեսնել: Ասել, որ նման միտք գեներացնողները չափազանց վտանգավոր բան են անում, նշանակում է պարզապես ոչինչ չասել: Ավելին, սա պարզ մանիպուլյացիա է, որը տեղավորվում է իշխող ուժի գաղափարների (մեղա, մեղա) ու մոտեցումների շրջանակներում:

Հիմա պարզապես պարզ հարց կարելի է տալ նման մտքեր տարածողներին. ենթադրենք՝ դուք երթևեկում եք ավտոբուսով (հիշո՞ւմ եք, չէ՞, ճաշակի պահը), ընթացքում հասկանում եք, որ վարորդը ինչ-ինչ պատճառներով (ամենատարբեր) ավտոբուսը տանում է կործանման, իսկ արդյունքում զոհվելու են բոլոր ուղևորներն անխտիր: Ի՞նչ եք անելու այդ պարագայում: Ճիշտ է, ամեն ինչ անելու եք, որ կանխեք վթարը, անդունդ գլորվելը, կործանումը: Թե դրա համար ինչ միջոցներ կձեռնարկեք, ամենևին էական չէ, կարևորը փրկեք բոլորին: Աչքերը փակելը ելք չէ:

Այսինքն, այստեղ խնդիրը վարորդը չէ, խնդիրն այն պատճառներն են, թե ինչու է պետք փոխել վարորդին. խնդիրը անդունդը գլորվելուց (օվկիանոսի հատակում հայտնվելուց, ինքնաթիռի պայթյունից) փրկելն է, իսկ եթե այդ ճանապարհին ավտոբուսի «շիթը» մի քիչ վնասվի, դա կարելի է նորոգել նոր վարորդի ու նոր վարպետների հետ: Կործանման դեպքում ոչինչ այլևս չի փրկի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am