Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սևանա լճից հանվող բուսահողը

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սեւանա լճից հանվող բուսահողը։ Նկատենք, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել. այսպես, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կկատարվի, եւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ կներառվի Հողային օրենսգրքում:

Բանն այն է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սեւանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից եւ թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ հողի բերրի շերտը համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ:

Պարզվում է՝ մարզերում, ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց, դրա նկատմամբ պահանջն ավելի է մեծանում: Եթե այս որոշման նախագիծն իրականություն դառնա, հուսանք՝ վաճառվող հողից ստացված շահույթը չի մտնի որեւէ մեկի գրպանը, իսկ ջրածածկ լինելու անվան տակ Սեւանի շրջանից այլ հողեր չեն վաճառվի:

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am