Հայաստան վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը լարված է անցել. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան: Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am