Առողջապահության նախարարությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում․ բացթողումներ են գտել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից մինչեւ այս տարվա հունվարի 31-ը ուսումնասիրել է Առողջապահության նախարարության 2021-ի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերն ու ելքերը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան. օրինակ՝ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 443-Ա եւ նույն տարվա օգոստոսի 2-ի թիվ 528-Ա հրամաններով՝ նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր համակարգող-խորհրդատուն գործուղվել է Վայոց ձորի եւ Կոտայքի մարզեր, սակայն գործուղման ծախսերի հաշվետվությունը բացակայում է:

Բացի այս, Անահիտ Ավանեսյանի մեկ այլ հրամանով Լ.Ն.-ն (ենթադրվում է, որ խոսքը փոխնախարար Լենա Նանուշյանի մասին է) գործուղվել է Մարտունի, սակայն գործուղման հիմք հանդիսացող փաստաթղթերը բացակայել են, մինչդեռ գործուղումը, դարձյալ համաձայն նախարարի 2021 թվականի մարտի 29-ի հրամանի, պետք է իրականացվեր 2021թ. ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, սակայն այն իրականացվել է 2021թ. հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 25-ը ներառյալ: Ըստ ՀՊ-ի՝ նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված կատարողականների դիմաց վճարումները իրականացրել է ոչ լիարժեք, կամայական սկզբունքով:


Մի շարք միջոցառումների դեպքում հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը զգալիորեն գերազանցել է փաստացի կատարողական ցուցանիշը, ինչը, ըստ Պալատի, հետեւանք է ոչ ճիշտ պլանավորման եւ պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ բաշխման։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 24-ի դրությամբ ԱՆ կողմից արձանագրված այլ անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների մասին Պալատն արձագանք չի ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am