Նիկոլ Փաշինյանը կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստից հետո խուսափողական պատասխան տվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա մասնավորապես նշեց, թե ծառայողական քննություն էր սկսվել, որի հիմք էր ծառայել մի շարք հարցեր, որոնք պետք է պարզաբանվեր. «Ծառայողական քննության ընթացքում այդ հարցերի շրջանակում որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն եւ արդյունքում աշխատանքից ազատել: Բավականին լայնածավալ էին այն հարցերի շրջանակը, որը մեր կողմից բարձրացվել էր նրա պաշտոնավարման ընթացքում՝ որոշակի խախտումների մասով: Այսքանը կարող եմ ասել»:

Մինչդեռ այն, ինչ չի կարող ասել Անահիտ Ավանեսյանը, առավել հետաքրքրական է եւ ուշագրավ ու բոլորովին չի խոսում իր օգտին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ ծառայողական քննությունը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը:

Արդյունքում պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը:

Հատկանշական է, որ առնվազն առերեւույթ կոռուպցիոն սխեմայի տպավորություն թողնող այս «մախինացիայի մեջ» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներգրավել է ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որը որեւէ լիազորություններ փաստացի չուներ համակարգելու եւ կատարելու գումարների բաշխման եւ վերաբաշխման գործառույթ, ավելին՝ նա այդ ամենն իրականացրել է ստորաբաժանման աշխատակիցների թիկունքի հետեւում, ինչպես նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին, որն արդեն իսկ քրեական գործով է անցնում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ըստ էության, ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներից տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ինչո՞ւ է հապաղում Անահիտ Ավանեսյանին ցույց տալ նախարարությունից հեռանալու ելքը, թերեւս սա է հարցերի հարցը: Չէ՞ որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, թող ինձ կախաղան հանեն Հանրապետության հրապարակում»: Այսպիսով՝ Փաշինյան Նիկոլը կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս, ցույց կտա ժամանակը: Միայն թե Անահիտ Ավանեսյանի ինքնավստահությունը հուշում է, որ ինքն այս թեմայում բոլորովին էլ «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», միգուցե հենց դրա համար էլ նրան դեռ հանդուրժում են նախարարի պաշտոնում:

 
Իսկ ինչո՞ւմ էր, վերջիվերջո, մեղավոր Ծաղիկ Վարդանյանը, թերեւս նրանում, որ վերոնշյալ կոռուպցիոն սխեմայից ոչ միայն անտեղյակ է եղել, այլեւ բարձրաձայնել է այդ մասին»:

դիտվել է 978 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am