Նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Խաչատուր Սուքիասյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկ-վել է նաեւ Բաբկեն Արարքցյանի հետ, ով դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին եւ համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել, գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, եւ ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը։

Հիշեցնենք, որ 2019-ին Խաչատրյանը Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր ընտրվել, նրա եւ Սուքիասյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի` սկսած 90-ականներից: Նրա` նախարար նշանակվելու հարցում էլ Սուքիասյանն է եղել «քավորը»։ Այս որոշումն անակնկալ է եղել բոլորի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի առցանց վերջին ասուլիսից հետո թիմում կասկած չունեին, որ ապագա նախագահը լինելու է «սվոյ»` ինչպես Փաշինյանն ընդգծեց, որ «քաղաքական ներդաշնակությունը վերականգնվի», եւ կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն-վարչապետ-ՀՀ նախագահ լինեն միասնական եւ կուռ կառույց: Թեեւ ՔՊ-ում ոմանք խոր կասկածներ ունեն՝ Խաչատրյանը մինչեւ վերջ կենթարկվի՞ Փաշինյանին ու իշխող թիմին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1261 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am