Արցախում կյանքի կկոչեն պատերազմից հետո մտածած սցենարը

Հրապարակը գրում է. Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաեւ ընդդիմությունը եւ նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, մասնակցել են նաեւ խմբակցությունների ղեկավարները, եւ հայտարարել է, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ Գործընթացը կմեկնարկի եկող շաբաթվանից։ Պաշտոնանկ կարվեն կառավարության մի շարք անդամներ, եւ կնշանակվեն ընդդիմության, այսպես կոչված, տեխնոկրատ կադրերը։


Բնականաբար, գործընթացին չեն մասնակցելու Սամվել Բաբայանն ու նրա «Միասնական հայրենիքը», քանի որ Փաշինյանի հրահանգով Արցախում հեղաշրջման են մասնակցել՝ փորձելով տապալել բյուջեի ընդունումը եւ իմպիչմենթ սկսել։ Թեեւ երեկվա խորհրդակցությանը Բաբայանի կուսակիցները ներկա են եղել, սակայն ասում են, որ դա սիմվոլիկ է եղել․ նրանք չեն կարողանալու կառավարությունում ներկայացուցիչ առաջադրել։ Իսկ մեխանիզմը լինելու է հետեւյալը․ ԱԺ ուժերը ներկայացնելու են որեւէ ոլորտի ղեկավարի թեկնածու, հիմնավորելու են, որ նա ունակ է պաշտոնավարել, եւ Հարությունյանի հետ համատեղ քննարկման արդյունքում նշանակվելու է։

Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը որոշ տեղերում միասնական թեկնածուներ առաջադրեն։ «Միակ պահանջը հետեւյալն է՝ չպետք է լինեն կուսակցականներ, կամ եթե կուսակցական են, ապա առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չպետք է ներկայացնեն, չպետք է ընդգրկվեն ցուցակում»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսինքն՝ Հարությունյանը փորձում է իր շուրջ համերաշխության մթնոլորտ ձեւավորել եւ պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների, որոնք ներկայացնում են փողոցի դժգոհ հատվածը։

 

 

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am