Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ:

Օրինակ՝ անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ «հանձնել էին» Շուռնուխից, Որոտանից եւ Սոթքից հատվածներ։ Սակայն ընդգծենք՝ ներքին օրենքներով երկրի արտաքին սահմանները չեն կարող որոշվել, հետեւաբար Փաշինյանի այս խոսքերը հերթական մանիպուլյացիան էին, իսկ տնտեսական մանիպուլյացիաներն անպակաս են եղել թե՛ նրա, թե՛ նրա թիմի մյուս անդամների մոտ: Օրինակ՝ վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջողվել է ռազմական ծախսերն ավելացնել 48%-ով, սակայն իրականում խոսքը 26 տոկոսի մասին է:

«Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները լրատվամիջոցների հետ՝ գրեթե դադարեցնելով ուղիղ եթերները: Նա այժմ հանդես է գալիս հեռակա հարցազրույցներով, սակայն ոչ բոլոր լրատվամիջոցների հարցերին է պատասխանում: Մեկ այլ հանգամանք եւս. հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին:

Մասնավորապես, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»: Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am