Իրենց գոյությունն արդարացնելու համար հարմար առիթ են գտել

«Փաստ» օրաթերթը գրում է

ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։ Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն օգտագործելով ու ևս մեկ անգամ բարձրացնելով իրենց համար այդքան սիրելի և օրակարգի թիվ մեկ հարց հանդիսացող՝ դատական համակարգը «քլնգելու» թեման։

 
Միմյանց հերթ չտալով՝ նրանք դարձյալ սկսել են խոսել դատական համակարգում վեթթինգ իրականացնելու և օր առաջ «անցումային արդարադատությունը» կյանքի կոչելու կարևորության մասին։ Նրանցից ոմանք նաև համակարգային լ յուստրացիայի թեման են վերստին հիշել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակներն իրենց գոյությունն ու ֆինանսավորումն արդարացնելու համար վերստին հարմար առիթ են գտել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում գործող «արևմտյան» «իրավապաշտպան» բլոկը պատրաստվում է հերթական «ֆլեշ մոբն» իրականացնել և վերոնշյալ թեմաներով աղմուկի նոր չափաբաժին նետել դաշտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am