Մարզերում նոր տեռոր կսկսեն՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ պլանը հնարավորինս շատ համայնքապետների նկատմամբ քրեական գործեր «կարելն» է, ինչը Փաշինյանի սիրած զբաղմունքն է: Նման շահագրգռվածության հիմնական պատճառը ոչ միայն նեղվածությունն է խայտառակ արդյունքներից, այլև առաջիկայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեն:

Ինչպես հայտնի է, իշխանությունները պատրաստվում են արմատապես փոխել Սահմանադրությունը, մասնավորաբար կառավարման համակարգը, իսկ իրենք վաղուց կորցրել են նաև էլեկտորատը: Ուրեմն, մարզերում պետք են հավատարիմ ու իրենց հրամանները հլու-հնազանդ կատարող համայնքապետներ, որոնք կլծվեն ամեն գնով «այո»-ն ապահովելու գործին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այսպես կոչված, «սորսականները», որոնք բավականին շահարգռգռված են սպասվող սահմանադրական փոփոխություններով, փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունից հանվեն «սուպերվարչապետության» բոլոր «դրվագները»։


Ըստ կառավարության կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, իշխանությունները փորձելու են հասնել հետևյալ լուծման. Սահմանադրությունը գրեթե արմատապես փոխվում է, ՀՀ-ում վերահաստատվում է կիսանախագահական համակարգ, որտեղ ուժայինները դարձյալ անցնում են նախագահի վերահսկողության տակ։ Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը միանգամից հաճելին համատեղում է օգտակարի հետ՝ իր հարաբերությունները չվատացնել «սորոսականների» հետ, հետո էլ շարունակել իր «թագավորական» կյանքն արդեն նոր պաշտոնում, եթե, իհարկե, հաջողվի մինչ այդ մնալ իշխանության ու «ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am