Ինչի՞ց են նեղվել իշխանամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ:

Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը: Նախ՝ պետք է արձանագրել, որ նշյալ իրադարձություններին բավական ակտիվ ու զգայուն արձագանք տվեցին հատկապես, այսպես կոչված, «արևմտյան» ՀԿ-ներն ու քաղաքական դաշտի արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք գրեթե բոլորն էլ անթաքույց «նիկոլամերձ» են։

Ուշագրավ է, որ այդ շրջանակները ավելի հանգիստ ընդունեցին պատերազմը, կապիտուլյացիան, հսկայական տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, սակայն մեծ աղմուկ բարձրացրեցին ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ կապված, քանի որ հիանալի առիթ էր ստեղծվել հակառուսական և հակաՀԱՊԿ-ական հիստերիայի նոր ալիք ապահովելու համար։

Մյուս կողմից՝ շատ հետաքրքրական է, եթե չասենք՝ խորհրդանշական, նույն այդ շրջանակների որոշ ներկայացուցիչների ցավագին արձագանքը այն կարծիքների հետ կապված, թե Ղազախստանում կատարվածում առկա են թուրքական հետք և պանթուրքիստական ծրագրի տարրեր։

Ստացվում է՝ Հայաստանում կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք խիստ վիրավորվել են նման պնդումներից, ավելին՝ նրանցից ոմանք անգամ պահանջում են ապացույցներ և փաստեր՝ կատարվածի մեջ թուրանական հետք ցույց տալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 655 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am