Եթե առիթ լինի, պատրաստ ենք Բաքու եւ Անկարա գնալ․ ԱԽ քարտուղար

Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ձեւավորվող «3+3» կամ «3+2» ձեւաչափին ՀՀ մասնակցությանն ու դրա շրջանակում հնարավոր օրակարգին։

Արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո նաեւ՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն ահրցին, Գրիգորյանը պատասխանեց.  «Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։

Տարածաշրջանային այս ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին Հայաստանը ներկայացված է եղել ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով։ Վրաստանը, չնայած հանդիպման ժամանակ իր պետական դրոշի առկայությանը, չի մասնակցել հանդիպմանը, քանի որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որեւէ, այդ թվում՝ այս հարթակին մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս հույս է հայտնել, որ Վրաստանը Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի, ինչին պաշտոնական Թբիլիսին դեռ չի արձագանքել։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am