Մի քանի օրում կարող են գետնից բարձրանալ և ցանկացած պահի նորից զարկվել գետնին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. Մինչ մենք ազգովի քննարկում էինք դելիմիտացիա-դեմարկացիայի հանձնաժողովի հարցը` կարծելով, թե այս հանձնաժողովից եւ նրա կազմից է կախված այն, թե որտեղով կանցնեն ՀՀ սահմանները, եւ ինչպիսի դիմադրողականություն կդրսեւորեն այդ հանձնաժողովում ընդգրկված անձինք` ադրբեջանական անկուշտ ախորժակը զսպելու հարցում, պարզվեց, որ սահմանազատման աշխատանքներից ավելի կարեւոր գործընթաց է մեզ սպասվում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ երկու երկրների միջեւ բանակցողների, այսպես կոչված` բանագնացների մասին է:


Հայ հասարակությունը մի քանի օր է՝ քննարկում է բանագնացների թեկնածուներին եւ կասկած է հայտնում` արդյո՞ք դիվանագիտական հմտություններով եւ բանակցելու ունակությամբ առայսօր աչքի չընկած Ռուբեն Ռուբինյանը կարողանալու է պատշաճ ներկայացնել մեր երկիրը եւ պաշտպանել մեր շահերը: Բնական է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այս գործը վստահվեր պրոֆեսիոնալ դիվանագետի, փորձառու եւ ճկուն մեկին: Ասենք` նախկին արտգործնախարարներից, ԱԳ նախարարի տեղակալներից մեկին կամ դեսպանի փորձառություն ունեցող դիվանագետի: Բայց այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ վստահում է միայն սեփական թիմի նվիրյալներին, որոնք կյանքով են ապացուցել իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին: Եվ անգամ թիմակիցների կազմում էլ կան անվստահելիներ եւ մերժվածներ: Հայկ Մարությանի օրինակն ամենացցունն է: Մարությանի ուղին` անվերապահ վստահությունից մինչեւ տոտալ մերժում, եւ անվստահության ամոթալի գործընթացը մի իմաստ ունի` թիմին ցույց տալ, թե ինչպես կարելի է մի քանի օրում գետնից բարձրանալ` դառնալով բարձր պաշտոնյա, եւ ինչպես կարելի է ցանկացած պահի նորից զարկվել գետնին, առանց որեւէ հիմնավոր պատճառի` առաջնորդի սերը կորցնելու արդյունքում:

 

դիտվել է 704 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am