Որսորդությամբ զբաղվել ցանկացողները կտուգանվեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այն քաղաքացիները, որոնք կցանկանան որսորդությամբ զբաղվել, ՀՀ ոստիկանության կողմից կստուգվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և հանրային քննարկման դրել: Բանն այն է, որ մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն՝ պետք է ստուգվի որսորդների՝ որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձինք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Ավելին, «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվել է լրացում, որով սահմանվել է տուրք՝ որսորդական վկայական տալու (որսորորդական վկայականը փոխանակելու, կորած որսորորդական վկայականի փոխարեն նորը տալու) և որսորդական մինիմումի քննության անցկացման համար:
Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։

Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը, առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Շրջակա միջավայրի նախարարության գործառույթները չեն առնչվում զենքի անվտանգության տեխնիկայի և որսորդական զենքի հետ վարվելու կանոնների իմացության ստուգման հետ՝ «Զենքի մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, և որսորդական զենքի հետ վարվեցողության կանոնների ստուգումը, ինչպես մյուս բոլոր տեսակի զենքերի դեպքում է սահմանված, առաջարկվել է վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am