Էլեկտորատից զրկվել է, զրկվում է նաև թիմից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրություններից հետո առավել մեծ թափով է իրավապահ համակարգը դարձրել քաղաքական բռնաճնշումների գործիք, բացի ներքին վախերից, ամբողջ պետական համակարգը «զավթելու» անհագ փափագից, ունի նաև այլ՝ ոչ պակաս խորքային պատճառներ: Ամենատարբեր սոցհարցումներով ակնհայտ էր, որ դեռևս մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը մոտավորապես 30 տոկոսի սահմաններում է:

Վարչական ռեսուրսի հաշվին նա կարողացավ մեծամասնություն ստանալ ու նորից վարչապետ դառնալ: Սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրան մնացել է փաստացի միայն վարչական ռեսուրսը, այսինքն՝ զրկվել է իր համար ամենաթանկ ու կարևոր գործոնից՝ էլեկտորատից: Նա հիանալի հասկանում է, որ այլևս չի կարող խոսել «ժողովրդի աջակցության» մասին: Հենց այս հանգամանքն էլ Փաշինյանին ստիպում է դիմել բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների գործիքակազմին՝ վախի մթնոլորտ սերմանելու և հանրության մեջ «ամենակարողի» իմիջ ապահովելու համար: Սակայն սա ամենը չէ:

Թերթի տեղեկություններով, նա աստիճանաբար կորցնում է նաև թիմը: Բանն այն է, որ ՔՊ-ում ներկայումս լուրջ խմորումներ են, ինչը կարող է ներքին պայթյունի բերել: Շատ քպականներ մի կողմից՝ դժգոհ են այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որի բեռը նաև իրենք են կրում, մյուս կողմից՝ հասկանում են, որ Նիկոլը հանգիստ կարող է «փուռը տալ» իրենցից յուրաքանչյուրին, ու ոչ ոք չի պլստալու. դրա օրինակները քիչ չեն: Այնպես որ, իրավական տեռորի միջոցով Փաշինյանն ուզում է զսպել նաև իր թիմակիցներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am